Լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ հայտարարել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային հարցազրույցում:
«Պետք է խոսել լուրջ ինտեգրացիայի մասին։ Աշխարհի տարածաշրջանայնացում է տեղի ունենում։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խոր փոխգործակցության մասին։ Շատ ավելի խոր, քանի հիմա»,-հայտարարել է Քոչարյանը։