ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ռոբերտ Քոչարյան. Հիմա արտահերթ ընտրություն անցկացնելը երկրի համար վտանգավոր է

Ռոբերտ Քոչարյան. Հիմա արտահերթ ընտրություն անցկացնելը երկրի համար վտանգավոր է
28.01.2021 | 13:28

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին, եթե իշխանությունը այս մթնոլորտում կազմակերպի արտահերթ ընտրություններ: Հարցին, թե ապագայում ինչ գործընթացներին է մասնակցելու ինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որը և անում են, իսկ ինչ վերաբերում է իր` ավելի ակտիվ մասնակցությանը, «Իմ քայլը» իրեն երկու տարի բանտում է պահել և մտածել, որ եթե իրեն իշխանություն տան, սուրը հանելու է ու աջ ու ձախ վրեժխնդիր է լինելու իրենցից, իրենք մինչև հիմա դա են «ներարկում»:

«Այդ մարդիկ այդպես են մտածում, որովհետև իրենք հավանաբար այդպիսին են, և պատճառը նաև դա է, որ ես ինձ հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ 20-25 պատգամավորներին վախեցնելու համար: Հետագա գործողությունների մասով, եթե լինեն ընտրություններ, նայած ինչ ֆորմատով, քաղաքական պայքարի համար ամբողջ գործիքակազմն ունենք, կա նաև թիմ, ինչ վերաբերում է ընտրություններին, շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը կայունացվեր ու հանգիստ միջավայրում կազմակերպվեր ընտրություններ, որովհետև այսօր արտահերթ ընտրությունները այս հակասությունների մթնոլորտում, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում իսկապես վտանգավոր է, սակայն եթե ընտրություններ լինեն, իհարկե, միանշանակ եմ մասնակցելու, եթե ավելի արագ լինեն ընտրություններ, ապա չեմ կարծում, որ չմասնակցելը ճիշտ է, հակառակ դեպքում մենք այս մարդկանց հնարավորություն կտանք վերահաստատել իրենց իշխանությունը: Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, այնուամենայնիվ ընտրություններ անեն, ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ պետք չէ, այո, մասնակցելու ենք, և հաղթելու ենք, պայքարելու ենք, և հաղթելու ենք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:


Հարցին, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց փողոց դուրս բերել մարդկանց, ցասումը մարեց և չստացվեց հեռացնել Փաշինյանին, ինչու չհաջողվեց հեռացնել այդ ուժերին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքը չի համարում, որ չի ստացվել, այլ համարում է , որ ամեն ինչ առջևում է. «Խնդիրը հետևյալի մեջ է. իշխանափոխությունը լինի լեգիտի՞մ, թե՞ հեղափոխական ճանապարհով: Առաջին շաբաթվա այլընտրանքը դրա մեջ էր, եթե մարդիկ մի քիչ սեր ունենային, ամոթի զգացում, պետք է ներողություն խնդրեին ու հրաժարական տային, իսկ լեգիտիմ ճանապարհը շատ հեշտ է, եթե 25 պատգամավոր մի քիչ հայրենասիրություն ունենար, դուրս կգային խմբակցությունից, և կաշխատեր այն ծրագիրը, որով կգնար 17 ուժը, սակայն պատգամավորները չարեցին: Իշխանությունը պետք է ուրախ լինի, որ կա նման քաղաքական պրոցես, որովհետև եթե դրա նկատմամբ հույսը կորի, այլ պրոցեսներ են ի հայտ գալու»:


Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ 17 քաղաքական ուժ փորձել է Նիկոլ Փաշինյանին հեռացնել լեգիտիմ ճանապարհով և չի ստացվել, գործոններ եղել են, որ բավարար զանգված դուրս չի եկել, բայց գայթակղությունը գնալ սահմանադրական ճանապարհով, մեծ էր. «Ես ուղղակի ներգրավված չեմ, բայց որքան հասկանում եմ, այս գործընթացը շարունակվելու է. և դրա համար է, որ իշխանությունը սկսեց խոսել արտահերթ ընտրությունների մասին»:

Դիտվել է՝ 4102

Մեկնաբանություններ