«Այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից Հայաստանը դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատ: Ճակատագրի հեգնանքով դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանության մոտ ցույցեր էին անում ռուսական ռազմաբազան փակելու պահանջով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին հարցազրույցում։
Նրա խոսքով, մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական ռազմաբազայի և ՌԴ-ի հետ պայամանագրի շնորհիվ։ «Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը, որը չի կարողանում պաշտպանվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք և դառնանք ՌԴ-ի ռազամաքաղաքական դաշնակիցը», - ասաց Քոչարյանը: