Կարծում եմ՝ բոլորի կողմից ըմբռնում կա, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ», - ասաց ԱԳ նախարարը: Նա ընդգծեց, որ առանցքային հիմնական հարցն Արցախի կարգավիճակի հստակեցումն է: «Տարածաշրջանում, որպեսզի խոսենք կայունության, անվտանգության, խաղաղության մասին, պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Դա ստեղծվում շատ կարևոր հարցերի լուծման պարագայում, նախ և առաջ՝ գերիների ազատ արձակման դեպքում: Եթե այս հարցը շարունակվի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար», - նշեց նախարարը՝ ավելացնելով, որ մեր գծով միջազգային ճնշումն օրեցօր աճում է:
Այվազյանը տեղեկացրեց, որ օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, և մոտ ժամանակներում ակնակալվում է նրանց այցը տարածաշրջան: