Թուրքիայի հարավարևմտյան Մարմարիս քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող ամառային պալատը կարժենա 640 միլիոն լիրա (85,6 միլիոն դոլար), գրում է թուրքական Ahval-ը։ Միլիոնավոր լիրաներ արդեն ծախսվել են 300 սենյականոց շինության վրա, և ևս 20 մլն լիրա կհատկացվի 2021-ին։
Կառույցին հատկացվել է 65 000 քառակուսի մետր հողատարածք, որի վրա կտեղակայվեն մի քանի փոքր պալատներ՝ լողավազաններով և երեք ուղղաթիռների համար նախատեսված հրապարակներով։ Էրդողանի պալատի շինարարությունը ընդդիմադիր օրենսդիրների և շրջակա միջավայրի պաշտպանների խմբերի շրջանում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։
Էրդողանի գլխավոր նախագահական պալատը կառուցվել է 615 մլն դոլարով։
Երրորդ նախագահական պալատը կառուցվում է Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Ախլաթ քաղաքում։