38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նաիրա Զահրաբյան. Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի և հայրենադավի կողմից

Նաիրա Զահրաբյան. Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի և հայրենադավի կողմից
26.12.2020 | 14:00

Աժ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Սիրելի հայրենակիցներ,
Փոքրիկ և քինախնդիր մարդը` Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն` չստացվեց: Բայց քանի որ ինքը շատ փոքր մարդ է, և իրեն թվում է, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելն ինձ համար դաժանագույն ողբերգություն կլինի, իր հրաժարականից առաջ որոշել է իր կարծիքով ինձ պատժել:
Փոքրիկ քինախնդիրը կառչել է իմ ասած «ժեխ» բառից: Ժեխ, որի հոմանիշներից մեկը «անմաքուրն» է։ Եվ այո, ես պնդում եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Արցախի հանձնումը թուրքին, ովքեր արդարացնում են 5000 զինվորի սպանությունը, ովքեր հենց հիմա արդարացնում են Սյունիքից մաս-մաս հանձնումը ու վաղը արդարացնելու են Սևանի ափամերձ որոշ շրջանների հանձնումը, ինձ համար, շատ մեղմ ասած`անմաքուր մարդիկ են և այո՛, ես էդպիսի մադկանց հայրենիք չեմ հանձնելու: Եվ այո՛, էդպիսի մարդիկ իրավունք չպիտի ունենան որոշելու իմ երկրի ճակատագիրը։ Որովհետև մի անգամ որոշեցին ու էդ որոշման արդյունքում մենք հանձնեցին Արցախն ու Հայաստանը կանգնեցրեցինք պետականության կորստի առաջ: Ես ոչինչ չունեմ ասելու «Իմ քայլի» պատգամավորներին. նրանք ընդամենը կատարողներ են, ովքեր երկուշաբթի խելոք կքվեարկեն ու կկատարեն փոքրիկ քինախնդիրի հրահանգը: Ես նրանց անկեղծորեն խղճում եմ։ Նրանցից յուրաքանչյուրի ստորագրությունը կա Արցախը հանձնելու կապիտուլյացիայի տակ։


Սիրելի հայրենակիցներ, հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչինչ է ձեր վստահության հանդեպ: Ես խոստանում եմ ձեզ, որ վստահության այն քվեն, որ տվել եք ինձ որպես պատգամավորի, ահա այդ քվեով շարունակելու եմ պայքարել Նիկոլի ու նիկոլականության դեմ, ինչը համարում եմ մեր պետության ու պետականության ամենամեծ ողբերգությունը` Ցեղասպանությունից հետո: Որպես պատգամավոր շարունակելու եմ իմ բազմաթիվ ազնիվ համախոհների հետ միասին պայքարել երիտհայերի այս իշխանության դեմ, որոնք ջարդեցին մեր պետության ողնաշարն ու հողին հավասարեցրեցին մեր արժանապատվությունը:


Իմ կամքը կոտրել հնարավոր չէ, ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ։ Որպես հանձնաժողովի նախագահ միշտ, այդ թվում պատերազմի օրերին, արել եմ շատ ավելին, քան երիտհայերի այս իշխանության արտաքին գործերի նախարարությունն ու միջազգային կառույցների հետ աշխատող ինստիտուտները, բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, որի կատարած աշխատանքը անգնահատելի է: Որպես միջազգային կառույցներում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող պատգամավոր, շարունակելու եմ իմ համառ աշխատանքը` Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար, շարունակելու եմ զբաղվել ռազմագերիների եւ սոցիալական բոլոր այն խմբերի խնդիրներով, ովքեր դրա կարիքն ունեն: Ու դրա համար պարտադիր չէ լինել հանձնաժողովի նախագահ:
Ես պատգամավոր եմ, ով ունի ամենակարեւոր մանդատը` ձեր վստահությունը:
Իսկ փոքրիկ քինախնդիրը անպայման հեռանալու է եւ մեկ րոպե անգամ չկասկածեք՝ կանգնելու է դատարանի առաջ ու դա անխուսափելի է: Երկուշաբթի օրը ես չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի և նրա կամակատարների կազմակերպած շոուին: Ես նրանց ասելիք չունեմ:


Իմ խոսքը ուղղված է ձեզ, իրապես արժանապատիվ հայեր ու ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ, մենք ուղղելու ենք մեր պետության ճկված ողնաշարը, որովհետեւ Նիկոլի և նիկոլականության աղետի արդյունքում Հայաստանն ու Արցախը կանգնել են ծանրագույն խնդիրների առաջ:
Իսկ փոքրիկ քինախնդրին ես անկեղծորեն խղճում եմ: Նրա ճակատին այլեւս սեպագիր դաջված է դավաճանի խարանը, ինչը հայ ժողովրդի պատմության որևէ էջում այլև հնարավոր չի լինելու մաքրել:
Դրանից մեծ խարան հայի համար չկա:
Իսկ ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից»։

Դիտվել է՝ 5380

Մեկնաբանություններ