ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Այլընտրանքային նախագծեր խումբն իմքայլականներին Փաշինյանի ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր է ուղղել

Այլընտրանքային նախագծեր խումբն իմքայլականներին Փաշինյանի ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր է ուղղել
23.12.2020 | 21:56

Այլընտրանքային նախագծեր խմբից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին նրանց ուղղված 9 հարց պարունակող նամակ է ուղարկվել: Հարցերը վերաբերում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:


«1. Դուք գիտակցե՞լ եք, որ Փաշինյանը, մերժելով բանակցությունների 20-ամյա պատմությունը և հայտարարելով, որ սկսում է իր «նոր կետից», բանակցությունները, ըստ էության, տարել է փակուղի։
2. Ձեզ չի՞ զարմացնում, որ Փաշինյանը հոկտեմբերին վստահ պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։
3. Դուք տեղյա՞կ եք եղել, որ Փաշինյանը պատերազմի մեկնարկից ունեցել է դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և չի արել դա։
4. Հիշո՞ւմ եք, թե՞ նախընտրում եք մոռանալ, որ դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, շուրջ մեկուկես ամիս շարունակ Փաշինյան զույգը ռազմական/ ֆեմինիստական շոուներ էր բեմադրում՝ արյան ու կեղծիքի ընդհանուր ֆոնի վրա։ Եթե չեք մոռացել, ինչպե՞ս եք շարունակում հարգանքով վերաբերվել նրան, կատարել նրա հրամանները, պահել նրան պետության ղեկին։
5. Դուք գիտակցու՞մ եք, որ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու պարագայում մենք կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ, պակաս զինհաշմանդամներ և նվազ տարածքային կորուստներ։ Եթե գիտակցում եք, ապա ինչպե՞ս եք դուք այդքան հեշտ հաշտվել այդ մտքի հետ։
6. Դուք ընդունու՞մ եք, որ այս ամենից հետո Փաշինյանը չի կարող բանակցել ո´չ դաշնակիցների հետ, ոչ՝ Ադրբեջանի և Թուրքիայի։
7. Դուք տեսնու՞մ եք, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային վերնախավը, հոգևոր առաջնորդները, խոշոր գործարար խավը, հանրային ամենատարբեր շերտեր, անկախ ցույցերին մասնակցել/չմասնակցելու հանգամանքից, իրար հակադիր քաղաքական բևեռները, մտածող և առկա վտանգները գիտակցող գրեթե բոլոր անհատներն ու փորձագիտական կենտրոնները, Հայաստանի համայնքային կազմակերպությունները և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման գալու անհրաժեշտություն են տեսնում։
8. Դուք հասկանու՞մ եք, որ հայ ժողովուրդն այսօր ունի իր արժանապատվությունը վերականգնելու սուր խնդիր՝ թե Հայաստանում, թե´ Արցախում և թե սփյուռքում։ Հասկանու՞մ եք, որ այս առկախված իրավիճակն ազդում է, մեծ հաշվով, բոլոր հայերի կենսագործունեության, ներկայի և ապագայի վրա։
9. Դուք զգու՞մ եք պատասխանատվության այն հսկա բեռը, որ ընկած է Ձեր ուսերին՝ ոչ թե ձեր քաղաքական թիմի, այլ՝ ողջ ազգի, երկրի, պետության ներկայի և ապագայի համար։

Գիտակցու՞մ եք, որ Ձեր այսօրվա անգործության ամեն օրը թանկ է արժենում բոլորի համար։
Առաջարկում ենք՝ մտածել այս հարցերի շուրջ, որից հետո, անհատական ու քաղաքական պատասխանատվության ողջ ծավալի գիտակցումով դուրս գալ այս անհասկանալի թմբիրից և սկսել ներկայանալ լուծումների ձեր տարբերակներով։ Այդ ճանապարհին կարևոր է համագործակցությունը խորհրդարանական մյուս ուժերի հետ, քաղաքական ու հանրային դաշտի բոլոր կարող ուժերի հետ, այսօր իներտ և դիտորդական կեցվածքն ամենևին չի ազատելու այն բեռից, որն արդեն բնականորեն ձեզ վրա ընկել է։ Դուք պարտավոր եք ձեզ պահել որպես քաղաքական ուժ, այլապես ընդունում եք, որ սպառված եք, քանի որ ճգնաժամի լուծման որևէ առաջարկ այդպես էլ չեք անում։ Հարցերը խնդրում ենք կարդալ միայնակ, մտածելով, ամեն հարցի շուրջ հիշելով տվյալ հարցին առնչվող տարբեր դրվագներ, ինքներդ Ձեր առաջ լինելով անկեղծ։ Եվ շրջվեք, վերջապես, դեպի հանրությունը», - գրված է նամակում:

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ