Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Արտակ Բեգլարյան. Մինչև 40 000 անձ անօթևան է մնացել ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով

Արտակ Բեգլարյան. Մինչև 40 000 անձ անօթևան է մնացել ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով
23.12.2020 | 14:27

Կան բազմաթիվ անօթևան անձինք, մեր հաշվարկներով՝ մինչև 40 000 անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Նրանք ունեն շատ լուրջ կարիքներ, առաջնահերթորեն՝ կացարանի խնդիր։ Դեռևս պետք է լուծել ժամանակավոր կացարանի հարցը, այստեղ կառավարման խնդիրներն ակնհայտորեն քիչ չեն։ Դրանից հետո պետք է ավելի երկարաժամկետ խնդիրները՝ բնակարանների հարց լուծել»,- ասաց նա։ Ըստ Բեգլարյանի՝ այդ անօթևան անձինք պետք է վերադառնան իրենց տները․«Պետք է հնարավորություն ստեղծվի, քաղաքական լուծումներով այնպես արվի, որ մեր բռնազավթված տարածքները վերադարձվեն իրենց տերերին, և նրանք կարողանան իրենց տներում ապրել, բայց քանի որ այստեղ անորոշությունները շատ են, և կարող է երկար ժամանակ տևել, դրա համար պետությունը լուծումները պետք է զուգահեռաբար իրականացնի։ Առաջնահերթորեն ժամանակավոր կացարանի խնդիր կա»,-ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ շուկայում պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված՝ բարձրացել են նաև բնակվարձերը, և պետությունը պետք է կարգավորող մեխանիզմներ գործադրի՝ փորձելով հնարավորինս ողջամիտ դաշտ բերել բնակվարձերը։ Բեգլարյանի խոսքով կարևոր է սոցիալական ապահովության խնդիրը՝ «Արցախի ու Հայաստանի կառավարությունները տարբեր ծրագրեր են մեկնարկել, որոնք արդեն որոշակի արդյունք են տվել։ Անհրաժեշտ է, որ պետական մարմինները երաշխավորեն, որ ոչ ոք սոված, անօթևան ու առանց ջեռուցման չմնա»,-ասաց նա՝ նշելով, թե սա մինիմալ շեմն է, և ծրագրերը պետք է կատարել հասցեական։ Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ՝ տասնյակ հազարավոր անձինք էլ ունեն շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, ինչը երկարաժամկետ առումով հանրային առողջության վրա բացասական ազդող հանգամանք է։ Նա կարևորեց, որ պետական միջամտությամբ ու հասարակական սեկտորի էական ընդգրկվածությամբ պետք է ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորվեն՝ հոգեբանական տրավմաները վերացնելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 4881

Մեկնաբանություններ