Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Մարզպետը անպատասխանատվության գագաթնակետ է համարում Տավուշից գյուղեր հանձնելու ապատեղեկատվությունը

Մարզպետը անպատասխանատվության գագաթնակետ է համարում Տավուշից գյուղեր հանձնելու ապատեղեկատվությունը
21.12.2020 | 23:51

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես արձագանքել է շրջանառվող ապատեղեկատվությանը, թե իբր մարզի որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին՝ տեղեկացրին Տավուշի մարզպետարանից։

«Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։
Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով, մեր կամքով ու աշխատանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ