38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տիգրան Ավինյանի հրամանով նախկին ՊՊԾ տարածքը վաճառվել է իր ընկերոջը`10 անգամ ավելի քիչ գումարով

Տիգրան Ավինյանի հրամանով նախկին ՊՊԾ տարածքը վաճառվել է իր ընկերոջը`10 անգամ ավելի քիչ գումարով
21.12.2020 | 23:46

Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է 871 միլիոն դրամ, Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա ուղիղ աճուրդով վաճառվել է Ավինյանի ընկերոջը` տասն անգամ ավելի քիչ գումարով․նրանք աշխատել են ավելի քան 2 միլիոն դոլար: Այս մասին այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Գույքի կառավարման կոմիտեն դրանից հետո գրում է նամակ Տիգրան Ավինյանին` ասելով, որ այս գործընթացը անօրինական է և զրո: Սրանք ենք թղթերը, փաստերը, սա է թալանը, թալանը և ժողովրդի սեփականությունը վաճառվում է ցածր գներով՝ անթաքույց գողանալով մարդկանցից:
Կան փաստեր, և այդ փաստերի շուրջ պետք է կառուցել ապագան և կա փաստ, որ հայ ժողովուրդը կամ հայ ժողովրդի մեծամասնությունը սխալվել է։ Ժողովուրդը սխալ է, բայց մեղավոր չէ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ