ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սեյրան Օհանյան. ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից

Սեյրան Օհանյան. ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից
18.12.2020 | 16:51

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը՝ գրել է ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։


Հիշեցում՝ ԽՍՀՄ-ը գոյություն չունի արդեն 30 տարի։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։ Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։ Եզրակացություն՝ նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։ Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը», - գրել է Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ