Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ըստ Սյունիքի համայնքապետերի՝ այսօր տեղի կունենա Հայաստան-Ադրբեջան սահմանի ճշգրտումը

Ըստ Սյունիքի համայնքապետերի՝ այսօր տեղի կունենա Հայաստան-Ադրբեջան սահմանի ճշգրտումը
18.12.2020 | 16:37

Երեկ աշխատանքային այցով Սյունիք է մեկնել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, լսել նրանց մտահոգություններն ու վստահեցրել՝ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում մարզկենտրոն Կապանը: Սյունեցիներն արդեն մի քանի օր է ահազանգում են՝ տարածքներ են կորցնում, որոշ համայնքներ, որոնք ԽՍՀՄ սահմաններով Ադրբեջանի տարածք են համարվել, հանձնվելու են Ադրբեջանին։ Կապանի քաղաքապետը վերջնաժամկետ է նշում՝ այսօր մինչև ժամը 17։00-ն։ Սյունեցիները երեկ նաև փակել էին Կապան-Գորիս ավտոճանապարհը։

Նրանք անվտանգության երաշխիքներ են ուզում։ ՊՆ նախարարն ընդգծել է՝ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Նա նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու:


«Ազատությանը» հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի հատվածում պետք է իրականացվի սահմանների ճշգրտում և այդ պրոցեսն ունի որոշակի բարդություն։ «Բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը, ԽՍՀՄ-ի ժամանակներին գոյություն ունեցող սահմանների տրամաբանությամբ, 21 կիլոմետրանոց այդ ճանապարհը երբեմն՝ տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել, - ասել էր վարչապետը: - Այդ սահմանները ճշգրտվում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, իսկ Ջի-Փի-Էս սարքերը օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար»։

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ