ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Նի­կոլ Փա­շի­ն­յանն ու նրա թի­մը մեղ­քի զգա­ցում չու­նեն, չեն հաս­կա­նում՝ ինչ են ա­րել»

«Նի­կոլ Փա­շի­ն­յանն ու նրա թի­մը մեղ­քի զգա­ցում չու­նեն, չեն հաս­կա­նում՝ ինչ են ա­րել»
15.12.2020 | 00:04

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը կորց­րել է իր հա­զա­րա­վոր զա­վակ­նե­րին, հա­զա­րա­վոր­նե­րը հաշ­ման­դամ են դար­ձել, առն­վազն 4000 ըն­տա­նիք չի կազմ­վե­լու, ե­թե ա­մեն ըն­տա­նիք մի­ջի­նը 2 ե­րե­խա էր ու­նե­նա­լու, ա­պա 8000 ե­րե­խա չի ծն­վե­լու, թե՛ ո­րա­կա­պես, թե՛ քա­նա­կա­պես դան­դա­ղե­լու կամ պա­կա­սե­լու է ժո­ղովր­դագ­րա­կան ա­ճը, էլ չա­սած կորց­րած տա­րածք­նե­րի մա­սին, ու այս ա­մե­նից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է պաշ­տո­նա­վա­րել: Սրա­նից ա­ռա­վել նա ի՞նչ է վա­խե­նում կորց­նել, իր ա­թոռն ու պաշ­տո՞­նը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում իր զար­մանքն է հայտ­նում «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԿԱ­ՐԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆՆ ու հա­վե­լում։ Ի՞նչ գին ու­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը, երբ ան­հետ կո­րած­նե­րի ծնող­նե­րին չեն կա­րո­ղա­նում պա­տաս­խա­նել՝ որ­տեղ են նրանց ե­րե­խա­նե­րը՝ ո՞ղջ են, թե՞ մա­հա­ցած, հս­տակ չէ՝ քա­նի՞ գե­րի կա, ու ե՞րբ են նրանք Հա­յաս­տան վե­րա­դարձ­վե­լու: Այս պա­րա­գա­յում խո­սել տն­տե­սա­կան զար­գաց­ման, ա­ռա­ջի­կա քայ­լե­րի մա­սին ոչ միայն ա­նի­մաստ, այլև վր­դո­վեց­նող է: Պե­տու­թյունն այս պա­հին չի շարժ­վում, կանգ­նած է ու ա­ռաջ գնալ չի կա­րող այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ վե­րոն­շյալ հար­ցե­րին լու­ծում­ներ չեն տր­վել, մարդ­կանց վիշ­տը չի ա­մոք­վել: Ա­նի­մաստ է նաև քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ ծա­վա­լել, բո­լոր ու­ժե­րի քայ­լե­րը պետք է մեկ բա­նի միտ­ված լի­նեն՝ հաս­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին, քա­նի որ նա ու իր քա­ղա­քա­կան թի­մը առ­կա ա­ռաջ­նա­յին հար­ցե­րին ու խն­դիր­նե­րին լուծում­ներ տալ չեն կա­րող:

-Փա­շի­նյա­նի թի­մա­կից­ներն այժմ սկ­սել են մի թեզ շր­ջա­նա­ռել, ըստ ո­րի՝ ի­րենք նույն­պես դեմ չեն ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին, միայն թե դրա անց­կա­ցու­մը մա­յիս-հու­նիս ա­միս­նե­րին է հնա­րա­վոր:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րի ող­ջա­խո­հու­թյա­նը չեմ հա­վա­տում, ե­թե նրանք ող­ջա­միտ լի­նեին, ա­պա հրա­ժա­րա­կան կներ­կա­յաց­նեին նո­յեմ­բե­րի 10-ի կա­պի­տու­լյա­ցիա­յի խայ­տա­ռակ պայ­մա­նագ­րից ան­մի­ջա­պես հե­տո կամ դրա­նից օ­րեր ա­ռաջ՝ մյուս ու­ժե­րին հնա­րա­վո­րու­թյուն տա­լով եր­կի­րը դուրս բե­րե­լու ա­ղե­տա­լի այս ի­րա­վի­ճա­կից: Մինչև մա­յիս մնում են որ ի՞նչ ա­նեն, ճգ­նա­ժամն ա­վե­լի՞ խո­րաց­նեն, Սյու­նիքն ու Տա­վու­՞շը հանձ­նեն: Ե­թե ի­րա­վի­ճա­կը կա­յու­նաց­նե­լու ու­նակ չեն, ա­պա ի՞նչ տար­բե­րու­թյուն՝ հի­մա՞, թե՞ մա­յի­սին կհե­ռա­նան:
-Գու­ցե ո­րո­շա­կի բա­նե՞ր են ցան­կա­նում սր­բագ­րել այդ ըն­թաց­քում:
-Ինչ էլ խմ­բագ­րեն, ինչ էլ սր­բագ­րեն, քրեա­կան հան­ցանք ի­րա­կա­նաց­րած յու­րաք­ան­չյուր ոք դրա հա­մար պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի: Հար­ցը ոչ թե մեր՝ քա­ղա­քա­կան ու­ժե­րի, այլ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի տի­րույ­թում է: Այս օ­րե­րին ա­մեն ինչ մեր աչ­քի ա­ռաջ է կա­տար­վել, բո­լորն էլ տե­սել են՝ ինչ է կա­տար­վում, ու ե­թե իշ­խա­նու­թյան տար­բեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում քրեա­կան հան­ցա­կազմ կա, ա­պա մար­դիկ դրա հա­մար պատժ­վե­լու են:
-ԼՀԿ-ա­կան­նե­րիդ մե­ղադ­րում են, որ փո­ղոց դուրս չեք գա­լիս, չեք միա­նում ընդ­դի­մա­դիր 16 ու­ժե­րի պայ­քա­րին: Ե­թե այդ ու­ժե­րը, են­թադ­րենք, հա­մա­ձայ­նեն ձեր թեկ­նա­ծուի՝ Էդ­մոն Մա­րու­քյա­նի շուր­ջը հա­մախ­մբ­վե­լուն, կմիա­նա՞ք փո­ղո­ցի պայ­քա­րին:
-Քա­ղա­քա­կան դաշ­տում այս պա­հին կա «կոն­սեն­սուս մի­նուս մեկ», բո­լոր ու­ժե­րը կողմ են Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին: Այ­սինքն՝ բո­լորս աշ­խա­տում ենք այդ նպա­տա­կի հա­մար, ուղ­ղա­կի ճա­նա­պարհ­ներն են տար­բեր: Ինչ վե­րա­բե­րում է 16 ու­ժե­րին միա­նա­լուն, ա­պա մենք ներ­կա­յաց­րել ենք ճա­նա­պար­հա­յին մեր քար­տեզն ու մեր թեկ­նա­ծուին, ցան­կա­ցած այլ ուժ կա­րող է միա­նալ ԼՀԿ-ին: Բազ­միցս ենք նշել՝ մեկ կու­սակ­ցու­թյուն միայ­նակ ի զո­րու չէ եր­կի­րը ոտ­քի կանգ­նեց­նե­լու, լու­ծե­լու պե­տու­թյան առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, կա­յու­նաց­նե­լու պե­տու­թյան ներ­քին վի­ճա­կը, իսկ ոչ կա­յուն պայ­ման­նե­րում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նել, միան­շա­նակ, հնա­րա­վոր չէ:
-Ի՞նչ տար­բե­րու­թյուն՝ ձե՞զ միա­նան, թե՞ դուք միա­նաք:
-Տար­բե­րու­թյու­նը քա­ղա­քա­կան թի­մի առ­կա­յու­թյան ու դրա պա­տաս­խա­նատ­վու­թյան մեջ է: Տե­սեք՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի հետևում կանգ­նած են մար­դիկ, քա­ղա­քա­կան թի­մեր ու ան­հատ­ներ, ու ե­թե այդ ու­ժե­րից որևէ մե­կի ղե­կա­վա­րը սխալ գոր­ծի, պա­տաս­խա­նատ­վու­թյուն կա­րող եք պա­հան­ջել նրա բո­լոր թի­մա­կից­նե­րից: Բայց քա­ղա­քա­կան ի՞նչ թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ է Վազ­գեն Մա­նու­կյա­նը, ես չու­նեմ այդ հար­ցի պա­տաս­խա­նը: Մյուս կող­մից, Մա­նու­կյա­նը նշում է, որ ա­պա­գա­յում՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, չի պատ­րաստ­վում ա­ռա­ջադր­վե­լու, հետևա­բար կա­րո՞ղ ենք են­թադ­րել, որ դա ո­րո­շա­կի ա­զա­տու­թյուն­ներ կա­րող է տալ նրան, իսկ շատ ա­զա­տու­թյու­նը տե­սանք, թե ին­չի հան­գեց­րեց:
-Ի՞նչ ա­զա­տու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը:
-Նո­րից քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը պետք է շեշ­տեմ: Ո՞վ է լի­նե­լու նրա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տուն, ի՞նչ թիմ է նա ներ­կա­յաց­նում: Ես, օ­րի­նակ, որ­պես քա­ղա­քա­կան գոր­ծիչ ու պատ­գա­մա­վոր, գոր­ծում եմ այն սկզ­բուն­քով, որ իմ քայ­լե­րի հետևան­քով մեր կու­սակ­ցու­թյան այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ստիպ­ված չլի­նեն պա­տաս­խան տա­լու: Էդ­մոն Մա­րու­քյա­նին ա­ռա­ջադ­րե­լով՝ մենք՝ ԼՀԿ-ի բո­լոր ան­դամ­ներս, մեզ վրա պա­տաս­խա­նատ­վու­թյուն ենք վերց­նում, որ պա­տաս­խա­նա­տու ենք թե՛ մեր թեկ­նա­ծուի, թե՛ կու­սակ­ցու­թյան հա­մար: Բայց նշեմ նաև՝ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ գոր­ծըն­թաց­ներն այն­պես ա­րագ են զար­գա­նում, որ չեմ կա­րող ա­սել՝ 10 կամ 15 օ­րից ինչ ի­րա­վի­ճակ կլի­նի: Գու­ցե այն­պես լի­նի, որ ո՛չ Վազ­գեն Մա­նու­կյանն ըն­տր­վի, ո՛չ էլ Էդ­մոն Մա­րու­քյա­նը, բո­լո­րո­վին այլ՝ եր­րորդ մարդ լի­նի ՀՀ նոր վար­չա­պե­տը:
-Նա­խորդ շա­բաթ Ազ­գա­յին ժո­ղով-կա­ռա­վա­րու­թյուն հար­ցու­պա­տաս­խանն էր: Գոր­ծադ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ շփում­նե­րից ի՞նչ հաս­կա­ցաք, պա­տաս­խա­նատ­վու­թյան, ինչ-որ ա­ռու­մով, զղջ­ման ու մեղ­քի ի­րենց բա­ժինն ըն­կա­լում ու ըն­դու­նու՞մ են:
-Մեղ­քի ու պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցում չու­նեն կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Չեն հաս­կա­նում՝ ինչ են ա­րել ու ինչ վի­ճա­կի են հասց­րել եր­կի­րը: Չեն հաս­կա­նում, որ ի­րենց ան­հետևո­ղա­կան քայ­լե­րի պատ­ճա­ռով հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րից մեկն այլևս գո­յու­թյուն չու­նի: Ի­րենց այն­պես են պա­հում, կար­ծես ո­չինչ էլ չի ե­ղել: Ի՞նչ է ե­ղել, որ, ա­սում են, պա­տե­րազմ էր, ան­ցավ-գնաց, իսկ հի­մա կյան­քը շա­րու­նակ­վում է: Բայց ի­րա­կա­նում կյան­քը կանգ է ա­ռել, քա­նի դեռ ան­հետ կո­րած­նե­րի, գե­րի­նե­րի ու դիե­րի վե­րա­դար­ձի հար­ցը չի լուծ­վել, պե­տու­թյան վի­ճակն էլ չի կա­յու­նա­ցել, կյան­քը չի շա­րու­նակ­վե­լու: Սյու­նի­քում ու Գե­ղար­քու­նի­քում գյու­ղա­ցի­նե­րը չեն հաս­կա­նում՝ որ­տե՞ղ է ա­վարտ­վում ի­րենց գյուղն ու սկս­վում նոր սահ­մա­նը, գյու­ղա­ցի­ներն ի­րենք են բա­նակ­ցում հա­կա­ռա­կոր­դի հետ: Քա­ղա­քա­ցին իր տան մեջ անվ­տանգ չի զգում, իսկ ե­թե անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վել չես կա­րող, հարց է ա­ռա­ջա­նում՝ էլ ի՞նչ պե­տու­թյուն ես:
Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 10055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ