Երբ այսպես դավադրորեն զոհաբերված է իմ, քո, արմատներով ու արյունով իրեն հայ զգացող յուրաքանչյուր մեկի ճերմակաքող Շուշին, երբ իմ, քո, արմատներով ու արյունով իրեն հայ զգացող յուրաքանչյուր մեկի անխորտակելի Արցախի հիմքերի տակ դրվել է դավադիր ական ու թուրք-անգլիական գործակալական ցանցի կամակատարների ձեռքով դարավոր թշնամուդ սրբապղծորեն մատաղվել են սրբություններդ, անզորությունից գլուխդ մոխրաթաղ անելուց բացի ուրիշ բան չի մնում, սակայն պիտի ապրել, դեռ պիտի ապրել հանուն նույն Ճերմակաքողի, հանուն Հայաստանի հարավային դարպաս ու առհասարակ դարպաս Արցախի, որովհետև եթե ոչ ուրիշ բան, գոնե նահատակվածների աղոթքն ու պատգամը չի կարելի լռության մատնել։
Աստված չի ների։
ԱՆՀՆԱՐ Է ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԼ
Առավել ևս մտածել։
ՈՒ թեև Վրաստանի ֆուտբոլի ընտրանու նկատմամբ մեր տղաների այս հաղթանակն ապագայի առումով մեզ երաշխավորված ոչինչ չի տալիս բացի աղոտ հույսից, այդուհանդերձ օտար respect բառով հարգանք-խոնարհումս նրանց, որ խունկ ծխեցնելու պես բան արեցին մեր նահատակների հիշատակին, ապրողներիս կյանք վերադարձնելու հույս պարգևեցին։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում հանդես եկող մեր ընտրանին (C լիգա, խումբ 2) արտագնայում, այո, հաղթել է Վրաստանի հավաքականին։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Գևորգ Ղազարյանը՝ հանդերձարան գնալուց առաջ հաղթական տրամադրություն հաղորդելով թիմին։ Երկրորդի 65-րդ րոպեին վրացիները 11-մետրանոցից վերականգնել են հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտին մոտ մերոնք անցկացրել են փայլուն հակագրոհ ու ապահովել հաղթանակը։ Գոլը խփել է Սարգիս Ադամյանը։
ՈՒ հիմա նորից չեմ կարող չանդրադառնալ արցախյան մեր ցավին, որքան էլ վերևում դրանից դուրս ինչ-որ բաներ զորել եմ ասել։
Եթե մեզ այսպիսի անտանելի, մահ-գերեզմանից հետո էլ անջնջելի, անբուժելի ցավ պատճառած պատերազմում երկրի գլխին կանգնած քաղաքական բոսյակները, լեսբիների ու պուտանկեքի խառնամբոխն ունենային Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխին կանգնած իսպանացի Կապառոսի մեկ միլիոներորդական մասի չափ հայի ու հայկականության զգացողություն, մենք բարոյահոգեբանական այս վիճակում չէինք լինի, ավելի քան երեք հազար կյանք զոհած չէինք լինի, վաղը-մյուս օրը Հայաստանը անթև ու անոտ այրերով, սևազգեստ կանանցով լցնող չէինք լինի։ Ա՜խ, ընթերցող, ընթերցող ջան, ընթերցող, անզոր եմ պատկերացնել, որ այս աշխարհում ինձ նման մեկը կլինի, որ նման սրտով մարզական էջ կազմելու դժբախտությունը կունենա, բայց դե պիտի նայել առաջ, քանզի ուրիշ ճար չկա, մահին հաղթելու այլ ձև չկա։
Այս հաղթանակից հետո խմբայինում մենք ութ միավորով երկրորդ հորիզոնականում ենք, Էստոնիայի հավաքականի նկատմամբ տնային դիմակայությունում 2։1 հաշվով հաղթանակ տոնած Հյուսիսային Մակեդոնիայից մեկ միավորի հեռավորության վրա, որն էլ առաջիկա խաղում լինելու է մեր մրցակիցը։ Այդ խաղն անցկացվելու է Կիպրոսում, հուսով ենք՝ տեղի ու առհասարակ աշխարհասփյուռ հայության զորեղ աջակցությամբ։ Հաղթանակը թանկ գին ունի։ Եթե հաղթում ենք, դուրս ենք գալիս խմբայինից, եթե չենք հաղթում, ողբերգություն չենք սարքում, պարզապես կենտրոնանում ենք ապագա հաղթանակները կռելու գաղափարի վրա, ինչը վստահաբար պիտի անենք նաև Արցախի պարագայում՝ երկիրը նախապես ազատելով էլ չասեմ ինչի ծնունդներից։
Սակայն մեր խմբին հրաժեշտ տալուց առաջ լսենք Խոակին Կապառոսին, ով խաղից հետո կիսվել է տպավորություններով. «Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին: Հիանալի հանդիպում անցկացրին: Նրանք ցույց տվեցին, որ մեծ սեր ու քաջություն ունեն իրենց երկրի պատիվը պաշտպանելու համար: Գիտեինք, որ բարդ էր լինելու, քանի որ մրցակիցը գերազանց հավաքական ունի: Այստեղից միանգամից կմեկնենք Կիպրոս: Մեզ բարդ խաղ է սպասում նաև Մակեդոնիայի դեմ: Մակեդոնիայի դեմ խաղին էլ մոտենալու ենք նույն ցանկությամբ ու նպատակով, ինչպես այս խաղին»։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Հոլանդիա-Բոսնիա և Հերցեգովինա դիմակայությունն ավարտվեց առաջինի հաղթանակով, 3։1 հաշվով։ Նկատենք, որ սա վերջին չորս խաղում հոլանդացիների առաջին հաղթանակն էր, ինչը նրանց ընտրանուն ութ միավորով հանեց երկրորդ հորիզոնական։ Նիդերլանդների հավաքականն այս հաղթանակից հետո ընդամենը մեկ միավորով է հետ մնում իտալականից, որը չափազանց հեշտությամբ է պարտության մատնել յոթ միավորով մնացած Լեհաստանի ընտրանուն։ Զուգահեռաբար նկատենք, որ այստեղ առանձնակի կարևորության է լինելու տուրի վերջին՝ Լեհաստան-Հոլանդիա մրցակցությունը։ Ոչ-ոքի ելքի դեպքում այն ոչինչ չի տալիս տանտերերին, իսկ հաղթանակի դեպքում ապահովում է առնվազն երկրորդ հորիզոնականը։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Դանիացների հաջողությամբ իրացրած երկու 11-մետրանոցների արանքում Իսլանդիայի ընտրանին աչքի ընկավ մրցակցի դարպասի ընդամենը մեկ գրավումով, ինչը թիմի համար նշանակեց հերթական պարտություն։ Որքան էլ ցավալի է, իսլանդացիները զիջել են բոլոր հինգ դիմակայություններում։
Ինչ վերաբերում է խմբային մյուս դիմակայությանը, այն Բելգիայում էր, այդ երկրի հավաքականի ու Անգլիայի ընտրանու միջև։ Առաջին շրջանի հանդիպումում անգլիացիներից կրած 1։2 հաշվով պարտությանը բելգիացիները պատասխանել են երկու անպատասխան գնդակով հաղթանակով, միավորների թիվը հասցրել 12-ի, ինչը տուրի վերջին խաղում, որ լինելու է տասը միավոր ունեցող դանիացիների հետ (իսլանդացիներին հաղթել են 2։1 հաշվով) նրանց հնարավորություն է տալիս բավարարվելու անգամ ոչ-ոքի արդյունքով, որի դեպքում յոթ միավոր ունեցող Անգլիայի ընտրանին այդպես էլ չի կարողանա վեր բարձրանալ երրորդ հորիզոնականից, իսկ սա նշանակում է, որ այն կզրկվի կիսաեզրափակիչ խաղերին մասնակցելու հնարավորությունից։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
10-ական միավոր ունեցող Պորտուգալիայի ու Ֆրանսիայի ընտրանիների առերեսումը Պիրենեյան թերակղզում պատասխան էր տալու, թե որ ընտրանին է լինելու խմբային թիվ մեկը. եթե ոչ ողջ մրցաշարի, գոնե հինգերորդ տուրի արդյունքով։ Կանտեի գոլը հաղթանակ է բերել հյուրերին, որոնք շվեդների հետ տուրի վերջին խաղում կարող են բավարարվել և ոչ-ոքի արդյունքով։
Խմբային Շվեդիա-Խորվաթիա մրցակցությունում տանտերերը հաղթել են հյուրերին՝ 2։1, ու երեք միավորով հավասարվել նրանց։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Գերմանիա-ՈՒկրաինա մրցակցությունը հետաքրքիր է եղել նրանով, որ հանդիպման հաշիվը բացել են հյուրերը։ Բացել են ու հետագայում բավականին թանկ վճարել, քանզի գերմանացիները պատասխանել են եռակի հրավառությունով։ Խմբի միանձնյա առաջատարն ունի ինը միավոր։
Չափազանց ուշագրավ ընթացք է ունեցել Շվեյցարիա-Իսպանիա դիմակայությունը։ Հօգուտ իսպանացիների նշանակվել է երկու 11-մետրանոց, երկուսի իրացումն էլ ստանձնել է Սերխիո Ռամոսը, ով այս տուգանայինների գծով ճանաչված է որպես մահվան մեքենա։ Ասենք, որ իսպանացին երկուսն էլ ձախողել է՝ թիմը կանգնեցնելով պարտության ռեալ վտանգի առաջ։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Մորենոն, բարեբախտաբար, կարողացել է հավասարեցնել հաշիվը։ Իսպանացիներն ութ միավորով երկրորդ հորիզոնականում են։ Տուրի նրանց եզրափակիչ հանդիպումը սեփական դաշտում է գերմանացիների հետ։ Ի դեպ, վերջիններիս հաղթանակի դեպքում այս հանդիպման ելքը կարող է ճակատագրական լինել վեց միավորով երրորդ տեղում գտնվող ուկրաինացիների համար, թեպետ գերմանացիների կողմից իրենց անելիք հնարավոր նվերն ՈՒկրաինայի ընտրանին դեռ պիտի կարողանա ամրագրել շվեյցարացիների նկատմամբ տոնելիք հաղթանակով, քանզի անգամ ոչ-ոքին ոչինչ չի փոխի նրանց ունեցած դիրքերում։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Ավստրիայի ընտրանին սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նկատմամբ ու 12 միավորով ստանձնեց խմբայինի միանձնյա առաջատարությունը։ Ի դեպ, նրան միավորներով կարող էր հավասարվել Նորվեգիայի ընտրանին, որը հանդիպելու էր ռումինացիների հետ, սակայն համավարակն արել է իր գործը, և հյուսիսաբնակներն այդպես էլ չեն կարողացել դուրս գալ իրենց երկրից, որովհետև այդպիսին է եղել երկրի առողջապահության նախարարության որոշումը։ Խաղը հետաձգվել է։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Սլովակիան տարել է անդրանիկ հաղթանակը, ու դա, ոչ ավել-ոչ պակաս, խմբային առաջատարի՝ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ՝ 1։0։ Շոտլանդացիների պարտությունը հատկապես շահեկան է եղել սեփական հարկի տակ նույնպիսի հաշվով Իսրայելի հավաքականին հաղթած Չեխիայի ընտրանու համար, քանի որ միավորներով՝ 9, ընդհուպ մոտեցել են շոտլանդացիներին։ Նկատենք, որ տուրի եզրափակիչ խաղում վերջիններիս մրցակիցը լինելու է Իսրայելի ընտրանին՝ բավականին համառ ու անզիջում թիմ, մինչդեռ չեխերը մրցելու են սլովակների հետ, որոնց թերևս նույնպես չի կարելի բացառել, քանի որ հինգերորդ տուրում տոնած հաղթանակը կարող է ոգևորիչ դեր ունենալ։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Իր համար չափազանց տհաճ ելքով հանդիպում է ունեցել Ռուսաստանի ընտրանին Թուրքիայում։ Սկսելով բավականին խոստումնալից՝ ռուսները 24-րդ րոպեից հետո մնացել են տասը հոգով, ինչին թուրքերն արձագանքել են բավականին արագ։ Դաշտից Սեմյոնովի հեռանալուց երկու րոպե անց նրանք վերականգնել են հաշվի հավասարությունը, իսկ վեց րոպե անց նաև առաջ անցել։ Երկրորդ խաղակեսում կողմերը փոխանակել են մեկական գոլ՝ 3։2։
Առաջին հանդիպման ելքը կարող էր անվերադարձորեն շահեկան լինել Հունգարիայի ընտրանու համար, եթե սեփական հարկի տակ կարողանար կոտրել սերբերի դիմադրությունը։ Սակայն այստեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք՝ 1։1, ինչը տանտերերին հնարավորություն է տվել միավորներով՝ 8, ընդամենը հավասարվել ռուսներին։ Այնպես որ վեց միավորի տեր դարձած թուրքերը դեռևս կարող են լինել գործոն, քանի որ տուրի վերջին դիմակայությունում մրցելու են հունգարացիների հետ։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բուլղարիան՝ սեփական հարկի տակ տանուլ տալով չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնած Ֆինլանդիայի հավաքականին՝ 1։2։ Հաղթական հանդիպում է ունեցել նաև խմբի միանձնյա առաջատար ՈՒելսի ընտրանին՝ հյուրընկալելիս նվազագույն հաշվով հաղթանակի հասնելով Իռլանդիայի հավաքականի նկատմամբ, միավորների թիվը հասցնելով 13-ի, ինչը մեկով ավելի է ֆինների ունեցածից։ Ի դեպ, այս երկուսը վերջին խաղում մրցելու են իրար հետ։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Սեփական հարկի տակ Ադրբեջանի հավաքականը չի կարողացել կոտրել Չեռնոգորիայի ընտրանու դիմադրությունն ու բավարարվել է գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը նշանակում է, որ խմբում այլևս չի կարող գործոն լինել։ Չեռնոգորցիների վաստակած այս մեկ միավորը նրանց հնարավորություն է տվել 10 միավորով գլխավորելու խմբայինը, քանի որ մինչ այդ ինը միավոր ունեցած Լյուքսեմբուրգի հավաքականն արտագնայում զիջել է կիպրոսցիներին՝ 1։2։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Այստեղ առաջին երկու տեղերում գտնող Սլովենիայի ու Հունաստանի հավաքականները շարունակել են հաղթական ընթացքը։ Առաջինը սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության է մատնել Կոսովոյի ընտրանուն, երկրորդն արտագնայում գերազանցել է մոլդովացիներին՝ 2։0։ Սլովենիան ունի 13, հույները՝ 11 միավոր։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Այստեղ էլ առաջատարների փոփոխություն չի արձանագրվել։ Բելառուսի ընտրանին երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտություն է պարտադրել լիտվացիներին, Ալբանիան հաղթել է ղազախներին՝ 3։1։ Բելառուսն ունի 10, Ալբանիան՝ 8 միավոր։ Վերջին տուրում մրցելու են իրար հետ։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Չնայած Լատվիայի ընտրանու հետ Ֆարերյան կղզիների ներկայացուցիչների ոչ-ոքիին՝ 1։1, վերջիններս 11 միավորով պահպանել են խմբային առաջատարությունը։ Նրանց 8 միավորով հաջորդում է Անդորայի հավաքականին սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտության մատնած Մալթայի հավաքականը։ Այստեղ ինտրիգը պահպանված է նրանով, որ ավարտական խաղում մրցելու են առաջին երկու հորիզոնականներում հանգրվանած ընտրանիները։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Սան Մարինո-Ջիբրալթար մրցակցությունն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, խմբային առաջատարը յոթ միավոր ունեցող Ջիբրալթարն է, որն ավարտական խաղում հյուրընկալելու է չորս միավոր ունեցող Լիխտենշտայնի հավաքականին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Լուսանկարները` ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից