Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրներում իսլամիստների կողմից ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում. կան բազմաթիվ զոհեր‚ վիրավորներ։ Մեր իշխանությունները այս կապակցությամբ քար լռություն են պահպանում։ Չէր խանգարի‚ որպեսզի մեր ղեկավարները մտահոգություն հայտնեին‚ դատապարտեին տեղի ունեցողը‚ պաշտոնապես դիմեին իրենց եվրոպացի գործընկերներին։ Դիվանագիտությունը նուրբ արվեստ է‚ և արտաքին աշխարհից որևէ բան ակնկալելուց առաջ ինքդ էլ պետք է համապատասխան քայլեր կատարես։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ