Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պեսկով. Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են

Պեսկով. Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են
28.10.2020 | 20:43

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նորից արձագանքել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, և դա մտահոգիչ է: Պեսկովը այսօր նաև պատասխանել է Թուրքիայի մասնակցությանը որպես միջնորդ ղարաբաղյան բանակցություններին վերաբերող հարցին, ասելով, որ երեկ արդեն ներկայացրել է դիրքորոշումը: Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին պետք է համաձայնեցնել հակամարտող կողմերի հետ: «Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի, միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին», - երեկ ասել է Դմիտրի Պեսկովը:

Այսօր ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև ընդգծել է, որ բանակցություններին Անկարայի մասնակցության թեման չի քննարկվել երեկ երեկոյան կայացած Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի
հեռախոսազրույցի ժամանակ: Երկու երկրների նախագահները, Կրեմլի համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում, Լիբիայում և Ղարաբաղում: Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել չդադարող ռազմական գործողությունների, Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի ընդգրկուն ներգրավվածության վերաբերյալ: Թե ինչպես է արձագանքել Էրդողանը ռուս գործընկերոջ այս մտահոգությանը՝ նշված չէ: Կրեմլը հայտնում է, որ Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների և հրադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամը կարգավորելու նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով NTV թուրքական հեռուստաալիքին, այսօր հայտնել է, որ Էրդողանը Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցում առաջարկել է համագործակցել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում: Էրդողանն այս մասին այսօր ասել է Թուրքիայի խորհրդարանում։ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահին առաջարկել է, որ նա խոսի Հայաստանի վարչապետի հետ, իսկ ինքը՝ իր եղբայր Ալիևի հետ։ «Վստահ եմ, որ մենք արդյունք կստանանք», - հայտարարել է Էրդողանը, հիշեցնելով, որ Անկարան հակամարտության հարցում լիովին աջակցում է Բաքվին։
Նա նաև նշել է, որ Պուտինի հետ զրույցում ռուսական կողմին հիշեցրել է «կարմիր գծերի» մասին, որոնք Թուրքիան չի անցնի ղարաբաղյան հարցում: Բացի այդ՝ Էրդողանի խոսքով, ինքը Վլադիմիր Պուտինին տեղեկություններ է փոխանցել, թե իբր հայկական կողմում կռվում են քրդերի զինված խմբավորումների վարձկաններ։
Երեկ ղարաբաղյան խնդիրը քննարկել էին նաև Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Մոսկվան հայտնել է՝ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն կարևորել են կայուն հրադադար ապահովելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՌԴ ԱԳ նախարարը ևս Չավուշօղլուի հետ զրույցում խոսել է հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին։
Էրդողան-Պուտին հեռախոսազրույցին երեկ նախորդել է տեղեկություն, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական ուժերի ռմբակոծիչը կետային հարված է հասցրել թուրքամետ ահաբեկիչների «Ֆեյլաք աշ Շամ» ճամբարին: Գրոհայինների ճամբարը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 9 կմ հեռավորության վրա և վերահսկվում է թուրքական ուժերի կողմից։ Ռուսական հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 78 զինյալ։

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ