Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Իսպանական զենքի վաճառքն Ադրբեջանին հակասում է ԵՄ օրենքներին

Իսպանական զենքի վաճառքն Ադրբեջանին հակասում է ԵՄ օրենքներին
23.10.2020 | 14:42

Կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասն Իսպանիայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը: Twitter- ում նա գրել է. «Իսպանական զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային և Ադրբեջանին հակասում է ԵՄ օրենքներին: Մենք կառավարությանը կոչ ենք անում անորոշ ժամանակով դադարեցնել այդ արտահանումները, որոնք վտանգում են անմեղ խաղաղ բնակիչների կյանքը Եմենում և Լեռնային Ղարաբաղում»:

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ