Միջազգային լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը: BBC-ին գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին:
AlJazeera-ն, հղում կատարելով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանին, գրել է, որ Ադրբեջանը կրկին հրետանային և հրթիռային կրակ է վարել: Լրատվամիջոցը նկատել է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ է մեղադրել հայկական կողմին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ:
France 24-ը ևս տեղեկացրել է՝ մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են, Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ:
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին գրել են նաև ռուսական լրատվամիջոցները: