Հայտնի է մեկնարկի ժամկետը
19.06.2020 | 01:37
Հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում, կայացել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հեռավար նիստը, քննարկվել են ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները, անցկացման նոր ժամկետները։
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկտեմբերի 10/11 և 13/14-ին և նոյեմբերի 14/15 և 17/18-ին։ Այն ազգային հավաքականները, որոնք չեն մասնակցում Ազգերի լիգայի փլեյօֆյան փուլին, կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7/8-ին և նոյեմբերի 11/12-ին։
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում, մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ