38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դրոն էլ է հանգ­չել այս­տեղ

Դրոն էլ է հանգ­չել այս­տեղ
19.06.2020 | 00:13
Օու­բորն լե­ռան ստո­րո­տում ժա­մա­նա­կին գյու­ղա­կան գե­րեզ­մա­նա­տուն էր, ո­րը հե­տա­գա­յում պետք է դառ­նար մեծ գե­րեզ­մա­նա­տուն և ԱՄՆ այ­ցե­լած յու­րա­քան­չյուր զբո­սաշր­ջի­կի այ­ցե­լու­թյան ցան­կա­լի վայր: Այն գտն­վում է Քեմբ­րիջ և ՈՒո­թեր­թաուն քա­ղաք­նե­րի սահ­մա­նագ­ծին` Բոս­տո­նից 4 մղոն հե­ռու:
70 հեկ­տար տա­րածք զբա­ղեց­նող այս գե­րեզ­մա­նա­տու­նը իր դիր­քով և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի կարևո­րու­թյամբ հի­շեց­նում է դենդ­րո­պարկ: Գե­րե­զա­մա­նա­տա­նը, 2003 թվա­կա­նի հաշ­վարկ­նե­րով, հու­ղար­կա­վոր­վել են 93 հա­զար հայտ­նի մար­դիկ, նաև` հա­մաշ­խար­հա­յին հռ­չակ ու­նե­ցող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, զո­րա­վար­ներ, գիտ­նա­կան­ներ, այդ թվում` Նո­բե­լյան մր­ցա­նա­կա­կիր­ներ, լրագ­րող­ներ, լու­սան­կա­րիչ­ներ, ճար­տա­րա­պետ­ներ, դե­րա­սան­ներ և եր­գիչ­ներ։
Ի դեպ, այս­տեղ հու­ղար­կա­վոր­վել են մեր հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րը: Ա­ռանձ­նաց­նենք միայն Դրաս­տա­մատ Կա­նա­յա­նին` Դրո­յին, որն այս­տեղ է հանգ­չել 1956 թվա­կա­նից մինչև 2000 թվա­կա­նը, երբ նրա ա­ճյու­նը տե­ղա­փո­խե­ցին Հա­յաս­տան և հու­ղար­կա­վո­րե­ցին Ա­պա­րա­նում: Ներ­կա­յումս Օու­բոր­նի գե­րե­զ­մանա­տանն է հու­ղար­կա­վոր­ված նրա կի­նը` Գա­յա­նե Կա­նա­յա­նը:
19-րդ դա­րից սկ­սած պատ­մա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող գե­րեզ­մա­նա­տու­նը, ո­րը մինչև 18-րդ դա­րի վեր­ջե­րը հի­շա­տակ­վում էր որ­պես Սթոու­նի ա­գա­րակ և գն­վել էր ա­գա­րա­կա­տի­րո­ջից 6000 ԱՄՆ դո­լա­րով` գե­րեզ­մա­նա­տուն դարձ­նե­լու նպա­տա­կով, ներ­կա­յումս ձեռք է բե­րել պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձա­նի և ա­մե­րի­կյան հան­րա­յին զբո­սայ­գի­նե­րի կար­գա­վի­ճակ: Օ­րի­նակ` 1840-ա­կան թվա­կան­նե­րին ար­դեն Նիա­գա­րա ջր­վե­ժի և Վեր­նո­նի լե­ռան հետ Աու­բուրն լե­ռը դառ­նում է զբո­սաշր­ջա­յին վայր:
Հի­շեց­նենք, որ այն հո­ղա­տա­րած­քը, ո­րը հե­տա­գա­յում դար­ձավ Օու­բորն լե­ռան գե­րեզ­մա­նա­տուն, գե­ղե­ցիկ նկա­րագր­ված է Օ­լի­վեր Գոլ­դս­մի­թի «Լք­ված գյու­ղը» պոե­մում: Նկա­տենք նաև, որ այս գե­րեզ­մա­նա­տան լան­շաֆ­տա­յին ճար­տա­րա­պետ­նե­րը և լանդ­շաֆ­տա­յին դի­զայ­ներ­նե­րը ո­գեշ­նչ­վել են Փա­րի­զի Պեր Լա­շեզ գե­րեզ­մա­նա­տան դի­զայ­նով և ո­րոշ դե­տալ­ներ են օգ­տա­գոր­ծել նաև այս­տեղ:
Գե­րեզ­մա­նա­տան ա­մե­նա­հայտ­նի շի­նու­թյուն­նե­րից են Վա­շինգ­տո­նի աշ­տա­րա­կը (19 մետր), որ կա­ռուց­վել է 1852-54 թվա­կան­նե­րին: Այս­տե­ղից գե­ղե­ցիկ տե­սա­րան է բաց­վում դե­պի Բոս­տոն և Քեմբ­րիջ քա­ղաք­ներ:
Գե­րեզ­մա­նա­տան տա­րած­քում են գտն­վում նաև Բի­ժե­լոու մա­տու­ռը, ո­րը կա­ռուց­վել է 1840-ա­կան թվա­կան­նե­րին և վեր­ջին ան­գամ վե­րա­կա­ռուց­վել 1924 թվա­կա­նին:
Մա­տու­ռի դի­մաց է գտն­վում քան­դա­կա­գործ Մար­տին Միլ­մո­րի քան­դա­կած Ա­մե­րի­կյան Սֆինք­սի ար­ձա­նը, ո­րը խոր­հր­դան­շում է քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի հու­շա­հա­մա­լիր:
Ի դեպ, թռչ­նա­բան­նե­րի կար­ծի­քով, գե­րեզ­մա­նա­տան տա­րած­քը շատ հար­մար է թռչ­նա­դի­տար­կում­ներ կա­տա­րե­լու հա­մար, քա­նի որ այդ­տեղ հաշ­վառ­վել է մոտ 200 թռչ­նա­տե­սակ: Իսկ բու­սա­բան­նե­րը գրան­ցել են մոտ 700 բու­սա­տե­սակ, այդ թվում` 5500 հատ հա­սուն ծա­ռեր:
Օու­բորն լե­ռան գե­րեզ­մա­նա­տա­նը հու­ղար­կա­վոր­ված են`
Էդ­վին Թո­մաս Բոու­թը՝ 19-րդ դա­րի ա­մե­րի­կա­ցի դե­րա­սան, շր­ջա­գա­յել է ԱՄՆ նա­հանգ­նե­րով և Եվ­րո­պա­յի խո­շոր մայ­րա­քա­ղաք­նե­րում՝ կա­տա­րե­լով Շեքս­պի­րի պիես­նե­րը: 1869-ին նա հիմ­նել է Բոութս թատ­րո­նը Նյու Յոր­քում: Թա­տե­րա­գետ­նե­րը նրան հա­մա­րում են ա­մե­րի­կյան մե­ծա­գույն դե­րա­սան, ըստ ո­մանց` 19-րդ դա­րի լա­վա­գույն Համ­լետ: Ի դեպ, հայտ­նի է նաև նրա կրտ­սեր եղ­բայ­րը՝ դե­րա­սան Ջոն ՈՒիլքս Բոու­թը, ո­րը սպա­նել է ԱՄՆ նա­խա­գահ Աբ­րա­համ Լին­քոլ­նին:
Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի Կոնգ­րե­սի նիս­տե­րի գու­մար­ման շեն­քի՝ Կա­պի­տո­լիու­մի ճար­տա­րա­պետ Չարլզ Բուլ­ֆին­խը, որն իր կա­րիե­րան բա­ժա­նել է մի քա­նի հատ­ված­նե­րի հայ­րե­նի Բոս­տո­նում և Վա­շինգ­տո­նում, որ­տեղ ծա­ռա­յել է որ­պես հան­րա­յին շեն­քե­րի հանձ­նա­կա­տար:
Նա­թա­նիել Բոու­դի­չը` ա­մե­րի­կա­ցի մա­թե­մա­տի­կոս, նա­վա­պետ և ա­պա­հո­վագ­րա­կան ակ­տուար (ա­պա­հո­վագ­րու­թյան մաս­նա­գետ, որն զբաղ­վում է կյան­քի եր­կա­րա­ժամ­կետ ա­պա­հո­վագր­ման տա­րի­ֆա­յին դրույք­նե­րի հաշ­վարկ­մամբ): Նրա մա­սին հի­շա­տա­կու­թյուն­ներ կան օվ­կիա­նո­սա­գի­տու­թյան և նա­վագ­նա­ցու­թյան մա­սին աշ­խա­տու­թյուն­նե­րում և հա­ճախ հա­մա­րում են ժա­մա­նա­կա­կից նա­վագ­նա­ցու­թյան հիմ­նա­դիր:
Փոլ Էն­թո­նի Սա­մուել­սոն` ա­ռա­ջին ա­մե­րի­կա­ցին, ո­րին 1970 թվա­կա­նին Շվե­դա­կան թա­գա­վո­րա­կան ա­կա­դե­միան շնորհ­վեց տն­տե­սա­կան գծով Նո­բե­լյան մր­ցա­նակ:
Գա­լուստ ՆԱ­ՆՅԱՆ
Բոստոն
Դիտվել է՝ 3668

Մեկնաբանություններ