Եվ նորից Մեսին
12.06.2020 | 03:03
Նիդերլանդցի գիտնականներն ապացուցել են, որ Լիոնել Մեսին երկու անգամ ավելի լավն է Քրիշտիանու Ռոնալդուից՝ տեղեկացնում է Sport.es-ը։ Հարկ ենք համարում նշել, որ համեմատականի համար հիմք են ծառայել 2013-2016 թվականների ցուցանիշները՝ ժամանակահատված, երբ Ռոնալդուն եղել է ուժերի ծաղկման գագաթնակետին։ Արգենտինացին հավաքել է 1,21 միավոր այն դեպքում, երբ պորտուգալացունը եղել է 0,61։
Անկախ ամեն ինչից՝ ասենք, որ երկուսն էլ ժամանակակից ֆուտբոլի գերաստղերն են, և նրանց մրցակցությունը եղել է միայն ու միայն ի փառս ֆուտբոլի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ