ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եզրա­փակ­չում՝ «Բա­վա­րիա»-«Բա­յեր»

Եզրա­փակ­չում՝ «Բա­վա­րիա»-«Բա­յեր»
12.06.2020 | 03:01
Մինչ եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րը պատ­րաստ­վում են կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ընդ­հատ­ված ա­ռաջ­նու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լուն, բուն­դես­լի­գան այս ըն­թաց­քում ար­դեն չորս տուր է անց­կաց­րել՝ գու­մա­րած երկ­րի գա­վա­թի խա­ղար­կու­թյան կի­սաեզ­րա­փա­կի­չյան եր­կու հան­դի­պում­նե­րը։
Որ­քան էլ գա­վա­թա­յին մր­ցակ­ցու­թյուն­ներն ու­նեն ի­րենց ա­ռանձ­նա­հա­տուկ տրա­մա­բա­նու­թյու­նը, այ­դու­հան­դերձ «Սաարբ­րյու­կեն»-«Բա­յեր» դի­մա­կա­յու­թյու­նը չէր կա­րող զույգ լի­նել «Բա­վա­րիա»-«Այ­նտ­րախտ» առ­ճա­կատ­մա­նը հենց թե­կուզ միայն թի­մե­րի ու­նե­ցած քա­շա­յին կար­գե­րով։ Ա­ռա­ջի­նում վս­տահ հաղ­թա­նակ է տա­րել հյուր գնա­ցած թի­մը՝ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով տան­տե­րե­րի դար­պա­սը, երկ­րոր­դում եզ­րա­փա­կիչ խա­ղի մաս­նակ­ցու­թյան ի­րա­վունք ձեռք բե­րած­նե­րը բա­վա­րա­ցի­ներն են։ Այս­տեղ գրանց­վել է 2։1 հա­շի­վը, ինչն ա­նուղ­ղա­կի ցու­ցիչն է մր­ցակ­ցու­թյու­նում ե­ղած լար­ված պայ­քա­րի։ Հաղ­թա­կան գո­լի հե­ղի­նա­կը Ռո­բերտ Լևան­դովս­կին է, ով պար­զա­պես փայ­լուն մր­ցաշր­ջան է անց­կաց­նում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ