ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հնա­րա­վոր է, որ այն ժա­մա­նակ ինձ օգ­նեց Աստ­ված»

«Հնա­րա­վոր է, որ այն ժա­մա­նակ ինձ օգ­նեց Աստ­ված»
05.06.2020 | 01:05

Ժա­մա­նա­կա­կից սու­սե­րա­մար­տում վնաս­վածք­նե­րը խիստ հազ­վա­դեպ են՝ նախ­կի­նի հա­մե­մատ մար­զա­հա­գուս­տը, սա­ղա­վար­տը չորս ան­գամ ա­վե­լի ուժգ­նու­թյան հար­վա­ծի են դի­մա­նում, սու­սեր­նե­րի կոտր­վե­լը գործ­նա­կա­նում դար­ձել է բա­ցա­ռե­լի։ Սա­կայն այս փո­փո­խու­թյուն­նե­րը մար­զաձևում պի­տի հաս­տատ­վեին ճա­կա­տագ­րա­կան մի դեպ­քից հե­տո, որն ար­ժե­ցավ մար­զի­կի կյանք։
Սու­սե­րա­մար­տիկ­նե­րի կյան­քի անվ­տան­գու­թյան հարցն օ­րա­կար­գա­յին դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ ե­ղավ աշ­խար­հի 1982 թվի ա­ռաջ­նու­թյա­նը պա­տա­հած ող­բեր­գա­կան մի­ջա­դե­պը, ո­րին զոհ գնաց խոր­հր­դա­յին մար­զիկ Վլա­դի­միր Սմիռ­նո­վը։
Քսա­նու­թա­մյա Սմիռ­նո­վը մար­զաշ­խար­հին հայտ­նի դեմք էր՝ ան­հա­տա­կան հաշ­վար­կում մոս­կո­վյան օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն (1980 թ.), հա­ջորդ տա­րի անց­կաց­ված աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան կրկ­նա­կի ոս­կե մե­դա­լա­կիր, նույն տա­րում՝ աշ­խար­հի կրկ­նա­կի գա­վա­թա­կիր։ Նրա բարձր կար­գա­վի­ճակն այն­պի­սին էր, որ ցան­կու­թյան դեպ­քում ան­գամ շր­ջա­պա­տին հնա­րա­վո­րու­թյուն չէր տա ե­ղած ող­բեր­գու­թյու­նը կոծ­կել, ան­գո­յու­թյան մատ­նել, այն էլ այն պա­րա­գա­յում, երբ դեպ­քը ե­ղել էր Խոր­հր­դա­յին Միու­թյան սահ­ման­նե­րից դուրս։
Հենց նրա հետ ե­ղա­ծի ռե­զո­նանսն էլ ընդ­միշտ հե­ղաշր­ջեց սու­սե­րա­մար­տի աշ­խար­հը։

«ՎԱ­ՀԱ­ՆՈՎ ԿԱՄ ՎԱ­ՀԱ­ՆԻՆ»
Աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյան նա­խա­պատ­րաս­տու­թյանն ըն­դա­ռաջ մար­զի­կը կարճ ժա­մա­նա­կով ե­ղել էր տա­նը։ Պատ­մում է կի­նը՝ Էմ­մա Սմիռ­նո­վան. «Բա­ժա­նու­մից ա­ռաջ ես նրան ա­սա­ցի, որ սպա­սում եմ հաղ­թա­կան վե­րա­դարձ Հռո­մից։ Նաև՝ չհաղ­թե­լու դեպ­քում»։ «Չէ,- անս­պա­սե­լի պա­տաս­խա­նեց Վո­լո­դյան։- Կամ՝ վա­հա­նով, կամ՝ վա­հա­նին»։ Ով ի­մա­նար, որ նրա խոս­քե­րը լի­նե­լու էին մար­գա­րեա­կան։ Իսկ մի քա­նի օր անց ես վե­րա­դառ­նում էի շու­կա­յից։ Հան­կարծ մեխ­ված կանգ­նե­ցի ու մտա­ծե­ցի. «Իսկ քա­նի՞ տա­րե­կան էր մայրս այ­րիա­նա­լիս»։ Նույն պա­հին կծե­ցի լե­զուս ու ինձ­նից հե­ռու վա­նե­ցի հի­մար մտ­քերս»։
Ա­ռաջ­նու­թյան նա­խա­շե­մին հայտ­նի դար­ձավ, որ Վլա­դի­մի­րի անձ­նա­կան մար­զիչ Բի­կո­վը մր­ցա­շա­րին չի կա­րող նրա կող­քին լի­նել, քա­նի որ մի մութ պատ­մու­թյան առն­չու­թյամբ դար­ձել էր ար­տա­սա­հա­ման գնա­լու ա­նե­րաշ­խա­վո­րե­լի։ Ե­կեք այդ ո­րոշ­ման պատ­ճա­ռը չբարձ­րա­ձայ­նենք, միայն ա­սենք, որ դա խո­շոր հար­ված էր Սմիռ­նո­վի հա­մար, ո­րը վարժ­ված չէր հան­դես գա­լու ա­ռանց մարզ­չի, ում հա­րա­զատ մարդ էր հա­մա­րում։
1982-ի հու­նի­սի 20-ին Հռո­մում մեկ­նար­կեց մր­ցա­շա­րը։ Վի­ճա­կա­հա­նու­թյամբ հենց ա­ռա­ջին իսկ մար­տում նրան բա­ժին հա­սավ Մոն­րեա­լի 1976 թ. օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի չեմ­պիոն Մա­տիաս Բե­րը՝ Գեր­մա­նիա­յի Դաշ­նա­յին Հան­րա­պե­տու­թյու­նից։
Մար­տը շատ կտ­րուկ սկիզբ ու­նե­ցավ։ «Եր­կուսս էլ շատ էինք ու­զում ա­ռա­ջին միա­վո­րը վաս­տա­կել։ Ա­մեն ինչ ա­րագ էր ըն­թա­նում, բա­ռա­ցիո­րեն վայր­կյա­նի հա­րյու­րե­րոր­դա­կան մա­սում։ Ես հի­շում եմ, թե ինչ­պես գրո­հե­ցի, իսկ թե ինչ ե­ղավ հե­տո... Ես այդ մա­սին գի­տեմ ա­կա­նա­տես­նե­րի պատ­մա­ծով», -հի­շում է Բե­րը։


Գեր­մա­նա­ցին իս­կա­պես մի քա­նի հար­ված հասց­րեց, սա­կայն խոր­հր­դա­յին մար­զի­կը կա­րո­ղա­ցավ գրո­հը հետ մղել։ Հար­ձա­կում­նե­րից մե­կի ժա­մա­նակ, բախ­վե­լով Սմիռ­նո­վի սու­սե­րին, Բե­րի սու­սե­րը բա­ժան­վեց մա­սե­րի։ Մա­տիա­սը չհասց­րեց էլ նկա­տել, որ սու­սե­րը կոտր­վել է, ի­ներ­ցիա­յով շա­րու­նա­կեց հար­վա­ծել։
Ինչ է ե­ղել սու­սե­րի կոտր­վե­լու ար­դյուն­քում։ Կոտր­ված սուր ծայ­րը հեշ­տու­թյամբ խո­ցել է Սմիռ­նո­վի սա­ղա­վար­տը։ Բերն ա­վե­լի շուտ բնազ­դա­բար մի կողմ է ցատ­կել ու հետ քա­շել սա­ղա­վար­տի մեջ խր­ված սու­սե­րը։ Սու­սե­րի ծայ­րին ե­ղել են ա­րյան կա­թիլ­ներ։
Սմիռ­նո­վի գո­ռա­ցել է ու ըն­կել մար­տու­ղու վրա։ Նրան ան­մի­ջա­պես շր­ջա­պա­տել են մար­զիչ­նե­րը, մար­զիկ­նե­րը, հա­վա­քա­կա­նի անձ­նա­կազ­մը։ Երբ շտա­պօգ­նու­թյու­նը խոր­հր­դա­յին մար­զի­կին կլի­նի­կա տե­ղա­փո­խե­լիս է ե­ղել, Մա­տիաս Բե­րին կի­նոխ­ցի­կը որ­սա­ցել է տրի­բու­նա­յում լաց լի­նե­լիս։ Նա այլևս մր­ցա­շա­րը շա­րու­նա­կե­լու ուժ չի ու­նե­ցել. ԳՖՀ-ի հա­վա­քա­կանն աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը շա­րու­նա­կել է ա­ռանց նրա։
Հի­վան­դա­նո­ցում ար­դեն կո­մա­յի մեջ հայ­տն­ված Սմիռ­նո­վին ռենտ­գեն են ա­րել։ Պարզ­վել է, որ կոտր­ված սու­սե­րի ծայ­րը 14 սան­տի­մետր թա­փան­ցել է աչ­քի խն­ձո­րա­կի խո­ռոչ, դեմ ա­ռել ծոծ­րա­կի ոս­կո­րին։ Մար­զի­կին միաց­րել են վե­րա­կեն­դա­նաց­ման սար­քա­վոր­մա­նը. նրա օր­գա­նիզ­մը դեռևս ար­ձա­գան­քե­լիս է ե­ղել, սա­կայն ու­ղե­ղը գործ­նա­կա­նում չի գոր­ծել։

ԲԺԻՇԿ­ՆԵՐՆ Ա­ՌԱ­ՋԱՐ­ԿԵԼ ԵՆ...
Էմ­մա Սմիռ­նո­վա­յին միան­գա­մից չեն հայտ­նել ա­մուս­նու վի­ճա­կի մա­սին, սա­կայն նա ա­ռանց դրա էլ հաս­կա­ցել է՝ ինչն ին­չոց է. «Ես ինքս զգա­ցի։ Ե­րե­կո­յան նո­րու­թյուն­նե­րում հայտ­նե­ցին Հռո­մի ա­ռաջ­նու­թյան մա­սին ու, թվար­կե­լով ԽՍՀՄ հա­վա­քա­կա­նի ան­դամ­նե­րին, հա­ղոր­դա­վա­րը չտ­վեց իմ ա­մուս­նու ազ­գա­նու­նը, իսկ նա ա­ռա­ջին հա­մա­րի տակ էր նշ­վում։ Իմ ներ­սում ա­մեն ինչ դա­տարկ­վեց. չէ՞ որ ես հրա­շա­լի էի ճա­նա­չում Վո­լո­դյա­յին։ Նա այն­պի­սի պա­տաս­խա­նա­տու մարդ էր. բարձր ջեր­մաս­տի­ճա­նով էլ է մր­ցե­լույթ­ներ ու­նե­ցել, ծանր վնաս­վածք­նե­րով էլ։ Ինչ-որ սար­սա­փե­լի բան պի­տի կա­տար­ված լի­ներ, որ նա մար­տու­ղյակ չել­ներ։
Ես նույն պա­հին զան­գե­ցի նրա մար­զիչ Բի­կո­վին։ Նա սկ­սեց ինձ հան­գս­տաց­նել, որ ա­մեն ինչ կճշ­տի ու կհա­ղոր­դի։ Կար­ծում եմ, որ նա ողջ սա­ր­սա­փե­լի ճշ­մար­տու­թյունն ար­դեն գի­տեր, իսկ ինձ տե­ղե­կու­թյու­նը փո­խան­ցում էր կա­թիլ առ կա­թիլ։ Բի­կովն ա­սաց, որ Վո­լո­դյան վնաս­վածք է ստա­ցել ու գտն­վում է հի­վան­դա­նո­ցում։ Հան­գս­տաց­րեց, թե ա­մեն ինչ լավ կլի­նի։ Վո­լո­դյան ինձ միշտ ա­սում էր. «Ինձ հետ եր­բեք ո­չինչ չի կա­րող պա­տա­հել։ Գի­տե՞ք, նա այն­տեղ, լի­նե­լով կո­մա­յի մեջ, ինձ ամ­բողջ ութ օր սպա­սել է։ Ա­մեն գի­շեր ե­րա­զիս գա­լիս էր ու կան­չում. «Էմ­մա, ա­ռանց քեզ ես վատ եմ։ Ես ա­ռանց քեզ չեմ կա­րող»։


Ի­տա­լա­կան կլի­նի­կա­յում կոն­սի­լիում են ա­րել. 13 բժշ­կով ո­րո­շել են, թե ար­դյո՞ք հնա­րա­վոր է օգ­նել սու­սե­րա­մար­տի­կին։ Եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը ծան­րա­գույն են ե­ղել՝ ապ­րե­լու շանս չկա։ Այդ մա­սին ա­սել են սու­սե­րա­մար­տի ԽՍՀՄ ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գե­նա­դի Շի­բաևին, ո­րը թի­մի հետ Ի­տա­լիա­յում է ե­ղել։ Շի­բաևին է մո­տե­ցել բժշ­կա­կան հանձ­նա­ժո­ղո­վի գլ­խա­վորն ու խնդ­րել մար­զի­կի ա­ռողջ օր­գան­նե­րը թույլ տալ վերց­նել դո­նո­րու­թյան, քա­նի որ, միևնույն է, նրա ճա­կա­տա­գի­րը նա­խա­սահ­ման­ված է, փո­խա­րե­նը կա­րող է ու­րիշ­նե­րի կյանք փր­կե­լու հա­մար օգ­տա­կար լի­նել։ Ա­ռա­ջար­կու­թյու­նը շո­կի մեջ է գցել Շի­բաևին, ու նա կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վել է։

«ԻՆՁ ԱՄ­ԲՈՂ­ՋՈ­ՎԻՆ ԿՏՐ­ՏԵԼ ԵՆ»
Էմ­մա Սմիռ­նո­վա­յին այդ­պես էլ չի հա­ջող­վել մեկ­նել Ի­տա­լիա. շատ եր­կար են պատ­րաս­տել նրա ել­քի փաս­տաթղ­թե­րը, իսկ երբ ա­վար­տել են գոր­ծըն­թա­ցը, Հռո­մից ար­դեն ե­կել է սար­սա­փե­լի լու­րը՝ վե­րա­կեն­դա­նաց­ման սար­քա­վո­րում­ներն ան­ջա­տել են, մար­զի­կը մա­հա­ցել է։
Դեպ­քի պա­հից ար­դեն ութ օր էր ան­ցել։
Սմիռ­նո­վին ԽՍՀՄ են բե­րել եր­կու դա­գա­ղով. սո­վո­րա­կան փայ­տյա­յի մեջ ե­ղել է ցին­կե դա­գա­ղը։ ՈՒ թե­պետ Շի­բաևը չի տվել դո­նո­րու­թյան հա­մա­ձայ­նու­թյուն, հա­րա­զատ­նե­րի ու մար­զի­կի ծա­նոթ­նե­րի մոտ ե­ղել է զգա­ցում, որ ի­տա­լա­ցի­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, նրա ա­ռողջ օր­գան­նե­րը վերց­րել են։
«Թա­ղումն ար­վեց մի տե­սակ փութ­կոտ, ինձ նույ­նիսկ չթո­ղե­ցին ա­մուս­նուս մար­դա­վա­րի հրա­ժեշտ տալ, չթո­ղե­ցին տուն բե­րենք, հա­գուստ­նե­րը փո­խենք։ Այդ­պես էլ կեղ­տոտ սա­վա­նով, ո­րով փա­թա­թել են Հռո­մի դիա­րա­նում, հանձ­նե­ցինք հո­ղին։ Դա­գա­ղի պա­տու­հա­նից ես նրա կրծ­քի մա­սում տե­սա ա­րյու­նոտ հետք։


Որ­տե­ղի՞ց։ Ախր նրա վնաս­ված­քը ե­ղել է գլ­խի հատ­վա­ծում՝ ու­ղեղն է թափ­վել։
Այն­պես որ, դիա­հեր­ձում պի­տի որ ա­րած չլի­նեին։ Ա­մուս­նուս սիր­տը, թո­քե­րը, լյար­դը, ե­րի­կամ­ներն ա­ռողջ էին։ Մար­զիչ­նե­րից մե­կը պատ­մում էր, որ խոր­հր­դա­յին պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րին մո­տե­նում էին ի­տա­լա­ցի բժիշկ­ներն ու օր­գան­նե­րը դո­նո­րու­թյան հա­մար վերց­նե­լու թույ­լտ­վու­թյուն խնդ­րում։ Սա­կայն նման հար­ցե­րը ո­րո­շում են միայն մեր­ձա­վոր հա­րա­զատ­նե­րը։ Իսկ ես նրա կող­քին չեմ ե­ղել։ Իմ հա­րա­զատ քույրն այդ օ­րե­րին ե­րազ է տե­սել, նրան այ­ցի է ե­կել Վո­լո­դյան ու ա­սել. «Ես այն­պե՜ս հոգ­նած եմ, ինձ ամ­բող­ջո­վին կտր­տել են»,- պատ­մել է Էմ­մա Սմիռ­նո­վան։
ԽՍՀՄ-ում Վլա­դի­միր Սմիռ­նո­վի մա­սին հա­մա­րյա թե ո­չինչ չաս­վեց, պար­զա­պես ե­ղավ մի փոք­րիկ մա­հա­խո­սա­կան ու վերջ։ Որ­պես փոխ­հա­տու­ցում խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը կնո­ջը վճա­րել են 300 ռուբ­լի ու նշա­նա­կել 137 ռուբ­լի թո­շակ, ո­րից 130-ը սահ­ման­ված էր կե­րակ­րո­ղին կորց­նե­լու հա­մար։ Յոթ ռուբ­լին ե­ղել է հա­վե­լավ­ճար։
Օ­տա­րերկ­րյա մար­զիկ­նե­րը (նրանց թվում և Մա­տիաս Բե­րը) կազ­մել են Սմիռ­նո­վի ըն­տա­նի­քի օգ­նու­թյան հիմ­նադ­րամ։ Ա­սում են, թե հա­վաք­վել է մեծ գու­մար, սա­կայն այն մա­հա­ցա­ծի ըն­տա­նի­քին չի հա­սել։ Սմիռ­նո­վի ըն­կեր­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ օգ­նել են այ­րուն ի­րենց կա­րո­ղա­ցա­ծի չա­փով։ Այս­քա­նը։

Ա­ՄԵՆ ԻՆՉ ՎՃՌ­ՎՈՒՄ Է ՎԵ­ՐԵՎ­ՆԵ­ՐՈՒՄ
Սմիռ­նո­վի մի­ջա­դե­պից հե­տո սու­սե­րա­մար­տի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիան լր­ջա­գույնս վե­րա­նա­յեց մար­զիկ­նե­րի հան­դեր­ձի հար­ցը։ Սու­սեր­նե­րը սկ­սե­ցին պատ­րաս­տել մե­տա­ղից, ո­րը գործ­նա­կա­նում չի կոտր­վում, մնա­ցած հան­դերձն ու դի­մակ­նե­րը չորս ան­գամ ա­վե­լի հզո­րու­թյան հար­ված են հետ մղում՝ ա­ռանց վնաս­վե­լու։
Ա­մուս­նու մահ­վա­նից չորս տա­րի անց Էմ­մա Սմիռ­նո­վան ա­մուս­նա­ցավ, ու նրա ընտ­րյա­լի ա­նու­նը դար­ձյալ Վլա­դի­միր էր։ Նա ներ­կա­յումս բնակ­վում է Կիևում։
Սմիռ­նո­վի մահ­վան ա­ռի­թով Ի­տա­լիա­յում քր­գործ հա­րու­ցե­ցին, սա­կայն ոչ մե­կին չպատ­ժե­ցին։
Գեր­մա­նա­ցի Մա­տիաս Բերն ըն­կավ դեպ­րե­սիա­յի մեջ ու առ­ժա­մա­նակ թո­ղեց սպոր­տը։ Սկզ­բում նա ԽՍՀՄ գա­լու, թաղ­մա­նը մաս­նակ­ցե­լու ցան­կու­թյուն է ու­նե­ցել, սա­կայն հե­տո մտա­ծել է, որ թաղ­ման տե­ղում մար­դաս­պա­նի հայ­տն­վե­լը լա­վա­գույն ո­րո­շու­մը չէ։ Կես տա­րի անց նա վե­րա­դար­ձավ սպորտ ու աշ­խար­հի ե­րեք ար­ծա­թե մե­դա­լի տեր դար­ձավ, սա­կայն այդ ողջ ըն­թաց­քում ապ­րեց մե­ղա­վո­րու­թյան զգաց­մամբ։ Տա­րի­նե­րով բուժ­վել է դեպ­րե­սիա­յից, իսկ 2002 թվին հա­մա­րյա ինք­նաս­պա­նու­թյան փորձ ա­րել։
«Ես կանգ­նած էի կամր­ջին։ Դա գար­նա­նա­յին հրա­շա­լի օր էր, սա­կայն ես շր­ջա­պա­տի գե­ղեց­կու­թյու­նը չէի տես­նում (հե­տո հետևում է մա­հա­փոր­ձի սահ­մռ­կե­ցու­ցիչ նկա­րա­գիր, որ հանձ­նա­րա­րե­լի չէ ան­գամ պինդ նյար­դեր ու­նե­ցող ան­ձանց, ուս­տի շր­ջան­ցում ենք): Ես այլևս չէի կա­րող այդ տա­ռա­պանք­նե­րին դի­մա­նալ։ Սա­կայն ինչ-որ պա­հից ես հաս­կա­ցա. «Իսկ ինչ, ե­թե ես ընկ­նեմ ինչ-որ մե­կի մե­քե­նա­յի վրա, ու տու­ժեն ու­րիշ մար­դիկ»։ Այս միտքն ինձ ստի­պեց հե­ռա­նալ կամր­ջից։ Հնա­րա­վոր է, որ այն ժա­մա­նակ ինձ օգ­նեց Աստ­ված»,- իր հու­շե­րում գրել է Բե­րը։

35 տա­րի անց
Մա­տիա­սը շատ ան­գամ է փոր­ձել կապ­վել Էմ­մա Սմիռ­նո­վա­յի հետ, սա­կայն պա­տաս­խան չի ստա­ցել։ «Ես շատ նա­մակ­ներ եմ գրել, ո­րոն­ցում պատ­մել եմ իմ ապ­րում­նե­րի մա­սին։ Սա­կայն ինձ ոչ մի ան­գամ չեն պա­տաս­խա­նել։ Մյուս կող­մից էլ ինչ կա­րող էր նա պա­տաս­խա­նել։ Սա­կայն, բո­լոր դեպ­քե­րում, ես հու­սով եմ, որ նրա­նից մի օր ինչ-որ պա­տաս­խա­նի նշան կս­տա­նամ»,- գրել է Բե­րը։
Պատ­կե­րաց­րեք, որ ի վեր­ջո այդ հան­դի­պու­մը կա­յա­ցել է։ Բե­րի մա­սին վա­վե­րագ­րա­կան կի­նոն­կար պատ­րաս­տող գեր­մա­նա­ցի լրագ­րող­նե­րը 2017 թվին կա­րո­ղա­ցել են հա­ջո­ղեց­նել այդ հան­դի­պու­մը։ Ող­բեր­գու­թյու­նից 35 տա­րի անց նրանք հան­դի­պել են։ Մի քա­նի ժամ խո­սել են Վլա­դի­մի­րի մա­սին։ Էմ­ման խոս­տո­վա­նել է, որ եր­բեք էլ չի մե­ղադ­րել Մա­տիա­սին։ Եր­կար տա­րի­ներ անց Բե­րը հո­գու թեթևու­թյուն է ապ­րել։
Ա­վե­լի ուշ նրանք այ­ցե­լել են Վլա­դի­մի­րի գե­րեզ­ման։ Մա­տիա­սը նրա շիր­մին դե­ղին վար­դեր է դրել (Սմիռ­նո­վի սի­րած ծա­ղիկ­նե­րը) ու եր­կա՜ր, եր­կա՜ր ար­տաս­վել։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ