Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ասիական ֆոնդային շուկայում չափավոր լավատեսության նշույլներ կան

Ասիական ֆոնդային շուկայում չափավոր լավատեսության նշույլներ կան
06.04.2020 | 14:16

Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի հետևանքով մահերի թվի աճի տեմպերի դանդաղումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները նպաստել են ասիական ֆոնդային շուկայում այսօր նկատվող որոշակի աճին: Տոկիոյի ֆոնդային բորսայում Nikkei ինդեքսը այսօր առավոտյան սակարկությունների ընթացքում աննշան աճ է արձանագրել` շուրջ 0.21 տոկոս: Սեուլի բորսայում արձանագրված աճը կազմել է շուրջ 2 տոկոս:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ