Աղոթարան
31.03.2020 | 00:02
Մեր աչքերը սովորում են խավարում
Քեզ որոնել ու գտնել,
Որովհետեւ այնպե՜ս ունենք Քո կարիքը,
ՈՒ այնպե՜ս ենք Քեզ սիրում:
Մեղքից քայքայված մատների ծայրով
Հպվում ենք Քեզ լուռ` պատանքի միջից.
Աղերսում մի կերպ`
Արքան ես Դու մեր` Ողորմյա որբիդ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ