Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն խոսել է կորոնավիրուսի պատճառով երկրում տիրող քաոսի մասին. «Ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին: «Լացիոյի» նախագահը մտածում է սկուդետոյի մասին. թող վերցնի նա այդ սկուդետոն: Կյանքում կան ավելի կարևոր բաներ: Պետք է մտածել ոչ թե առաջնությունը վերսկսելու, այլ ապրելու մասին: Ֆուտբոլի մասին պետք է մտածենք մյուս մրցաշրջանում. սա աղետ է, գրո՛ղը տանի… Մտածեք մյուս մրցաշրջանի մասին: Կա՞ ինչ-որ մեկը, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում երկրում: Սա աղետ է, ոչ թե վարակ: Ես հրաշքների վաղուց չեմ հավատում»: