Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը, որ մինչև ապրիլի 30-ն ընդհատված է աշխարհը համակած կորոնավիրուսի պատճառով, կարող է վերսկսվել հունիսի 1-ին: Դիմակայությունները կացկացվեն դատարկ տրիբունաների պայմաններում: Մնացած տուրերը կկայանան 6 շաբաթվա ընթացքում, իսկ նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 8-ից: Աղբյուրի հաղորդմամբ, սա ակումբներին թույլ կտա խուսափել ֆինանսական մեծ կորուստներից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ