Օլիմպիական խաղերի կրակը ուրբաթ Հունաստանից բարեհաջող հասել է Ճապոնիայի հյուսիս-արևելյան Միյագի պրեֆեկտուրա, որը 2011-ին լուրջ վնասներ էր կրել երկրաշարժների և ցունամիի հետևանքով: Ռազմական Մացուսիմա բազա հատուկ չվերթի ժամանանման մասին հաղորդել է «Կյոդո» գործակալությունը:
Օլիմպիական կրակը տեղափոխող ինքնաթիռը Ճապոնիա է հասել 1 ժամ ավելի շուտ, քան պլանավորված էր: Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օլիմպիական կրակը ցուցադրելու արարողության սկիզբը կարող է հետաձգվել ուժեղ քամու հետևանքով, որ խախտել է շրջանում տրանսպորտի աշխատանքային գրաֆիկը: Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղեր 2020-ն անցկացվելու է հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: