Իսպանական «Ալավես» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմում կորոնավիրուսով վարակված դեպքերի մասին։ Կորոնավիրուս է հաստատվել ակումբի երեք ֆուտբոլիստի, մարզչական շտաբի 7 անդամների, ինչպես նաև ակումբի ոչ ֆուտբոլային բաժնի 5 աշխատողի մոտ։ Տեղեկացվում է, որ վարակվածներն իրենց լավ են զգում, չունեն գանգատներ։ Մարտի 6-ին «Ալավեսը» լա լիգայի շրջանակում հանդիպել էր «Վալենսիային», որի ֆուտբոլիստների և ակումբի սպասարկող կազմի մեկ երրորդի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ