ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
20.03.2020 | 03:40
Մինչև ա­տամ­նե­րը գա­ղա­փա­րա-գամփ­ռա­պես զին­ված ու աշ­խար­հի լա­վա­գույն մար­զիչ­նե­րի մոտ պա­րա­պած ան­դի­մակ, թա­փան­ցիկ ան­ձինք, ձեռ­քե­րը ոչ թե բռունցք ա­րած, այլ բաց ա­փե­րը վեր տն­կած, ա­րիա­բար և քա­ղա­քա­վա­րի ներ­խու­ժե­ցին ոչ միայն սե­փա­կան ժո­ղովր­դի, այլև օ­տար­նե­րի սր­տերն ու հո­գի­նե­րը՝ ի սփյուռս աշ­խար­հի, նվա­ճե­ցին որ­պես ա­զատ սի­րո և ան­կա­շառ հա­մե­րաշ­խու­թյան տար­փա­լից բո­հե­մի աս­պետ­ներ և ու­հի­ներ, և հայ­տա­րա­րե­ցին ի­րենց մար­դա­սի­րա­կան-փր­կա­րա­րա­կան ներ­կա­յու­թյան մա­սին այս գաղջ ու վա­վա­շոտ աշ­խար­հում: Էս­տեղ են ա­սել, թե լռած զանգ էր կյան­քը, ես՝ ա­վե­րակ վանքս, էլ ա­ղո­թող չու­նեի, բայց ա­կանջ­նե­րիդ օ­ղե­րը շա­տաց­րեք ու շա­րու­նա­կու­թյու­նը ըն­բռ­նու­մով ըն­դու­նեք՝ կոր­ծա­նու­մից ան­գամ էլ ահ ու դող չու­նեմ… Այ­սինքն, ա­վա­զա­կա­պե­տու­թյու­նը եր­կու տաս­նա­մյակ զբաղ­վել է միայն եր­կի­րը թա­լա­նե­լով ու կոր­ծա­նե­լով: Հաս­կա­ցա՞ք…
ՈՒ­զում եմ մի հատ էլ ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լոր­տին անդ­րա­դառ­նալ՝ հա­նուն իմ ազ­գի ինք­նա­գի­տակ­ցու­թյան բարձ­րաց­ման, սա­կայն մեկ այլ տե­սան­կյու­նից: Կազ­մա­կեր­պենք պահ­պա­նակ­նե­րի հե­ղա­փո­խա­կան փա­ռա­տոն, են­թադ­րենք. «Իսկ դու օգտ­վու՞մ ես հայ­րե­նա­կան ար­տադ­րու­թյան պահ­պա­նա­կից» խրոխտ ու պա­հանջ­կոտ խո­րագ­րով և պլա­կատ­նե­րը փակց­նենք հատ­կա­պես ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի մուտ­քե­րի առջև: Դա կտ­րուկ կկր­ճա­տի ա­բորտ­նե­րի քա­նա­կը, կն­պաս­տի կա­նանց ա­ռող­ջու­թյա­նը, ազ­գաբ­նակ­չու­թյան ծնե­լու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը: Ե­թե ա­մեն բան ըն­թա­նա իմ ծրագ­րով, ա­պա տասն­հինգ տա­րի հե­տո մենք կու­նե­նանք ա­վե­լի քան հինգ մի­լիո­նա­նոց, հա­կա­հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րով հա­գե­ցած աշ­խար­հի լա­վա­գույն բա­նա­կը…
Ի մի­ջի այ­լոց, մաս­թեր քլաս դա­սըն­թաց­ներն անհ­րա­ժեշտ է սկ­սել ման­կա­պար­տե­զա­յին տա­րի­քից, խո­րաց­նել սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան հի­մունք­նե­րը տար­րա­կան դա­սա­րան­նե­րում, թե­ման լր­ջո­րեն մեկ­նա­բա­նել դա­սագր­քե­րում: Թե չէ՝ էս զար­գա­ցած դա­րում ե­քյա էշ են դառ­նում ու դեռ ձմեռ պա­պիկ­նե­րին են հա­վա­տում ու սպա­սում, թե նոր տար­վա գի­շե­րը ինչ նվեր է դնե­լու ի­րենց բար­ձի տակ: Դե, ի­հար­կե, ձեզ ա­րա­գիլն է բե­րել, դե, ի­հար­կե, կա­ղամ­բի մի­ջից եք դուրս ե­կել, ու մե­ծե­րի էս հա­մա­տա­րած խա­բեու­թյու­նը դա­րեր շա­րու­նակ ան­պատ­ժե­լի է մնա­ցել: Թյու, ձեր սա­տա­նի ծնունդ տի­րոջ մե­րը… Դե ա­րի ու մի ա­սի, այ կար­կա­տած պահ­պա­նակ­ներ, էդ բո­յի էլ սուտ կլի­նի՞, բա հե­տո ո՞նց եք նա­յե­լու էդ ան­մեղ ա­րա­րած­նե­րի աչ­քե­րի մեջ, ա­նա­մոթ վիժ­վածք­ներ, էդ ան­մեղ ե­րե­խե­քի մար­մին­նե­րը, մո­ռա­նում ե՞ք, որ ի­րենց են պատ­կա­նում, կա­րող են վար­վել դրանց հետ՝ ինչ­պես կա­մե­նան, ա­ռանց ձեր սա­տա­նա­յա­կան խրատ­նե­րի ու խա­բեու­թյան, ա­ռանց անձ­նա­կան սե­փա­կա­նու­թյան նկատ­մամբ ձեր լկ­տի և ինք­նա­հա­վան ոտ­նձ­գու­թյուն­նե­րի:
Ի դեպ, օ­րերս բա­վա­կան ու­շագ­րավ ա­ռա­ջար­կու­թյամբ հան­դես ե­կավ մեր թի­մա­կից­նե­րից մե­կը, որ պաս­պորտ ստա­նա­լիս պար­տա­դիր լի­նի քա­ղա­քա­ցու­հու կու­սա­թա­ղան­թազ­րկ­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կան­քի առ­կա­յու­թյու­նը: Հի­մա մե­րոնք աշ­խա­տում են սույն օ­րեն­քի կի­րարկ­ման կար­գի վրա: Դա՝ ի մի­ջի այ­լոց, թեև սա նույն­պես բա­րեն­պաստ նա­խա­ձեռ­նու­թյուն է երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման, օ­տա­րեր­կյա մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի և այլ ներդ­րում­նե­րի ծա­վալ­նե­րի մե­ծաց­ման, ինչ­պես նաև ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ: Ինքս ան­ձամբ պատ­րաստ եմ հիմ­նե­լու հայ­կա­կան պահ­պա­նակ­նե­րի ար­տադ­րու­թյան ըն­տա­նե­կան բիզ­նես, որ­պես օ­րի­նակ բազ­մա­թիվ ան­բան­նե­րի, որ քա­մակ­նե­րը բարձ­րաց­նեն բազ­մոց­նե­րի վրա­յից, միայն թե հե­տամ­նա­ցու­թյու­նը աշ­խարհ է բռ­նել, թեև դա էլ կհաղ­թա­հա­րենք: Ին­չու՞ մենք չպետք է ու­նե­նանք մեր սե­փա­կան ար­տադ­րու­թյու­նը: Դրա ե­ղածն ի՜նչ է, որ դր­սից ենք ներկ­րում: Ինչ­պես ես եմ նշել բարձր ամ­բիո­նից հն­չեց­րած իմ ե­լույթ­նե­րից մե­կում՝ եր­թանք Լոն­դոն, առ­նենք գ...ն, Եղ­սո ջան՝ ազ­գա­յին և հա­մաշ­խար­հա­յին ար­ժեք­նե­րի լա­վա­գույն և օ­րի­նա­կե­լի հա­մա­տե­ղում՝ ազ­գա­յին հիմ­քի վրա հա­մա­մարդ­կա­յին գա­ղա­փար­նե­րի տե­ղայ­նա­ցում: Պատ­ճառն ինձ հա­մար միան­շա­նակ պարզ է՝ ռե­ժի­մի հո­վա­նա­վո­րու­թյու­նը վա­յե­լող ինչ-որ օ­լի­գարխ­ներ, փո­խա­դարձ հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյան գա­լով շա­հագր­գիռ կող­մե­րի հետ, փո­ղեր են աշ­խա­տել մեր ժո­ղովր­դի հաշ­վին և խո­չըն­դո­տել տե­ղա­կան ար­տադ­րու­թյա­նը: Մինչ­դեռ, աշ­խա­տան­քի ճիշտ կազ­մա­կերպ­ման դեպ­քում, նման հոս­քա­գի­ծը մեծ գու­մար­ներ կբե­րի: Մենք օ­րեն­քի ու­ժով կպար­տադ­րենք անձ­նագ­րի հետ՝ գր­պա­նում, նաև բո­լոր տե­սա­կի՝ և ա­ջա­կող­մյան և ձա­խա­կող­մյան ղեկ ու­նե­ցող, թե մար­դա­տար, թե բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա­նե­րի ապ­տեչ­կա­նե­րում հայ­կա­կան ար­տադ­րու­թյան ա­պա­հո­վիչ-պահ­պա­նակ­նե­րի մե­կա­կան կոմպ­լեկտ ու­նե­նա­լը, նա վսյա­կի պա­ժառ­նի սլու­չայ (հարկ ե­ղած դեպ­քի հա­մար): Ա­հա, խնդ­րեմ, շր­ջա­նա­ռու մի­ջոց­նե­րի ա­վե­լա­ցում, ժո­ղովր­դի կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րա­ցում, ՀՆԱ-ի կտ­րուկ աճ և ա­բոր­տի վրա ծախս­վող գու­մար­նե­րի խնա­յո­ղու­թյուն և այլն: Էլ ի՛նչ եք ու­զում: Հա­մա­ձայն եմ էդ ծան­րու­թյունն էլ ինձ վրա վերց­նել: Ջհան­դա­մը, թե ժա­մա­նա­կի հա­վե­լյալ կո­րուստ է դառ­նա­լու իմ և ըն­տա­նի­քիս ան­դամ­նե­րի վրա: Մե­կին կն­շա­նա­կեմ, մի եր­կու դրամ փող կտամ, թող է­շի պես բա­նի, բայց ար­դյունք­նե­րը շո­շա­փե­լի կլի­նեն. նախ, մենք կբարձ­րաց­նենք կեղծ ա­մոթ­խա­ծու­թյան նա­հա­պե­տա­կան քո­ղը ի­րա­կան ճշ­մար­տու­թյուն­նե­րի վրա­յից, ո­րը խթան կհան­դի­սա­նա ա­ռողջ և ի­րա­տես սե­րունդ դաս­տիա­րա­կե­լուն: Ի­հար­կե՝ Ա­յո, ի­հար­կե՝ կոր­չի «Ո­չը»՝ ու­տեք մկան պո­չը: Չնա­յած, ա­սեմ, ժա­մա­նա­կին մա­լա­կան Սեր­գե­յը կրծ­կա­լի ար­տադ­րու­թյուն էր դրել ու, ի՛նչ եք կար­ծում, ան­վա­նը կպց­րե­ցին լիֆ­չիկ մա­կա­նու­նը՝ Լիֆ­չիկ Սե­րոժ, գործ տվող մատ­նիչ Բե­նո­յի ա­վել ա­նու­նը, ա­մոթ էլ է ա­սե­լը, Ա­գար­կա Բե­նո էր, էն պլաս­տին­կա­նե­րի առևտրով զբաղ­վո­ղի կլիչ­կեն Պլաստ Մա­թոս էր, կա­րո՞ղ է ինձ էլ Գան­դոն Պո­ղոս կո­չեն: Չեն կա­րող: Մեկ առ մեկ, հա­տիկ-հա­տիկ կկռ­տեմ դրանց: Համ էլ թող դա էլ լի­նի ան­հատ ձեռ­նե­րեց բա­ջա­նա­ղիս ա­նու­նով, ձրիա­կե­րը սաղ օ­րը պա­րապ վեր ըն­կած ճանճ է քշում ու ա­մոր­ձի­նե­րը քո­րում, Քու­վեյ­թի շեյխն ան­գամ ի­րեն էդ­պես չի երևա­կա­յում…
Գա­ղա­փար­ներ, ի­հար­կե, շատ կան, ի­րա­գոր­ծել է պետք, անհ­րա­ժեշտ է, որ չար ու­ժե­րը չխան­գա­րեն… Ինձ չեն հե­տաք­րք­րում դրանց կար­ծիք­նե­րը, թող էն ժա­մա­նակ քն­նա­դա­տեին, թող էն ժա­մա­նակ հան­դես գա­յին ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով, թե չէ հի­մա բլ­բուլ են կտ­րել՝ մե­կը քյա­բաբ-խո­րո­ված է սի­րում, մյու­սը՝ ձվա­ծեղ ու բաս­տուր­մա, մե­կը մա­ծու­նը սև է տես­նում, մյու­սը՝ սպի­տակ, մե­կը բլան­դին­կա­յի ու նի­հա­րի գիժ է, մյու­սը՝ բրյու­նետ­կի ու մսո­տի… ՈՒ էս­պես շա­րու­նակ: Ես հո բո­լո­րի ա­խոր­ժա­կը չե՞մ բա­վա­րա­րե­լու: Գնա­ցեք, ձեր ճա­շա­կով ապ­րեք, ա­պա­հով­ված են բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, միայն թե մու­րաց­կա­նի նման սո­վո­րել եք նպաս­տին և օգ­նու­թյա­նը: Այլևս չի լի­նե­լու, հաղ­թա­հա­րեք աղ­քա­տու­թյու­նը ձեր չբեր ու­ղեղ­նե­րում: Ձեր տու­նը դուք պի­տի կա­ռու­ցեք, ձեր ըն­տա­նի­քը դուք պի­տի պա­հեք, ձեր կո­մու­նալ ծախ­սե­րը դուք պետք է վճա­րեք… Հույ­սը ու­րիշ­նե­րի ու պե­տու­թյան վրա չպի­տի դնեք:
Լավ, ինչ­քան ա­սեմ, որ ձեր գլու­խը մտ­նի՝ վերջ որ­բի ու մու­րա­ցի­կի հո­գե­բա­նու­թյամբ ապ­րե­լա­կեր­պին, թախ­տին նս­տած բախ­տը բաց­վե­լուն սպա­սե­լուն: Ե­ղունգ ու­նեք՝ գլուխ­ներդ քո­րեք: Այդ փու­լը ևս հայ­տա­րա­րում եմ ա­վարտ­ված:
Հա, չմո­ռա­նամ հի­շեց­նել, ե­թե էդ ա­վա­գա­նի կոչ­ված ձա­խո­ղակ կա­ռույց­նե­րը, որ իբր ընտ­րու­թյամբ են ձևա­վոր­վել, այլ ոչ նախ­կին կո­ռում­պաց­ված ռե­ժի­մի նշա­նա­կում­նե­րով և շա­րու­նա­կե­լու են նրանց կա­մա­կա­տա­րը լի­նել և շր­ջան­ցել նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ուղ­ղա­կիո­րեն մեր քա­ղա­քա­ցու բա­րե­կա­ցու­թյանն ուղղ­ված հանձ­նա­րա­րա­կան­նե­րը, ա­պա զգու­շաց­նում եմ, ցրե­լու եմ բո­լոր ա­վա­գա­նի­նե­րը: Դրանք ի­րա­կա­նում պետք է լի­նեին ծե­րա­կույ­տեր, այ­սինքն, փոր­ձա­ռու և ի­մաս­տուն, սր­տա­ցավ ու բա­նի­մաց մարդ­կան­ցով ձևա­վոր­ված, ինչ­պես եվ­րո­պա­կան և աշ­խար­հի զար­գա­ցած շատ եր­կր­նե­րում, հա­սա­րա­կա­կան հի­մունք­նե­րով ձևա­վոր­ված, աք­սա­կալ­նե­րի խոր­հր­դատ­վա­կան ինս­տի­տուտն է: Այ­սինքն, իբրև թե երկ­րի մե­ծա­մե­ծե­րը գոր­ծե­լու են ի շահ մեր ծրագ­րա­յին նպա­տակ­նե­րի: Ի­րա­կա­նում նրանք հետ­հե­ղա­փո­խա­կան շր­ջա­նում մեզ միան­շա­նակ խան­գա­րե­լու և դի­տա­վո­րու­թյամբ ա­պա­կո­ղոմ­նո­րո­շե­լու են ի­րենց չա­կեր­տա­վոր խոր­հուրդ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­նե­լու երկ­րում ա­պա­կենտ­րո­նաց­ման և նոր պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման մեր որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Լու­սանց­քում եմ պա­հե­լու դրանց հա­վի­տե­նո­րեն, որ չլպ­տան ու չծպ­տան ի­րենց ի­մաս­տու­թյուն­նե­րով մեր ան­փորձ ու ան­բա­սիր ե­րե­խե­քի դեմ: Մինչև որ զա­ռա­մախ­տով տա­ռա­պող էդ սե­րուն­դը բնա­կա­նոն ըն­թաց­քով գնա ու կոր­չի չար մշու­շի պես… Մեզ ա­վա­գա­նի­ներ ընդ­հան­րա­պես հար­կա­վոր չեն: Լա՞վ էր, որ նախ­կին մարզ­պետն իր կրտ­սեր եղ­բո­րը խոր­հր­դա­կան էր նշա­նա­կել: Հո­ղերս քո գլ­խին էլ, ախ­պորդ էլ, տված խոր­հուրդ­ներն էլ պզին գրիր, թե փոք­րը մե­ծին ուղ­ղու­թյուն պի­տի տա… Ա­վա­գա­նի­նե­րի ըն­դու­նած խայ­տա­ռակ ո­րո­շում­նե­րի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կա­րող եմ բե­րել, ո­րոնց պատ­ճա­ռով պար­զա­պես ոչն­չաց­վել է հա­մայն­քը բա­ռիս բուն ի­մաս­տով: Թող օ­րեն­քի խախ­տում հա­մար­վի: Ո­չինչ: Ես հա­մա­ձայն եմ այդ հար­վածն էլ ըն­դու­նել ինձ վրա: Մենք օ­րենք­նե­րը շր­ջան­ցե­լու ենք նաև այն բարձր գի­տակ­ցա­կա­նու­թյամբ, որ նախ­կին­նե­րի ըն­դու­նած օ­րենք­նե­րի մեծ մասն ի­րենց հա­գով է կար­ված, աշ­խա­տա­տե­ղե­րի զգա­լի մասն ի­րենց մարդ­կանց տե­ղա­վո­րե­լու հա­մար է բաց­ված: Օ­րենք­նե­րի մի ծան­րակ­շիռ հատ­ված կաշ­կան­դում է մեր հե­ղա­փո­խա­կան ան­բա­սիր գոր­ծու­նեու­թյու­նը, և մենք ա­ռա­ջի­կա­յում կանդ­րա­դառ­նանք նաև օ­րենս­գր­քում հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­նե­րին՝ ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ տա­լով դրանց, կփա­կենք նախ­կին­նե­րի՝ ի­րենց յու­րա­յին­նե­րի հա­մար բա­ցած բո­լոր նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, պե­տա­կան և մաս­նա­վոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րը: Երբ որ դրանց թրե­րը ա­ջու­ձախ կտ­րում, խփում էին՝ ինչ­քան սրտ­ներն ու­զեր ու երկ­րի միակ տղա­մար­դիկ էին, թող էդ ժա­մա­նակ մտա­ծեին ժո­ղովր­դի մա­սին ու հի­մա թոզ չփ­չեն ժո­ղովր­դի աչ­քին, թե գի­շեր-ցե­րեկ քուն չու­նեն, քուն չի գա­լիս աչ­քե­րին ու նրա մա­սին են մտա­ծում: Ի­րենց կա­շին են ու­զում փր­կել, ու­րիշ ո­չինչ: Սրանց օ­րերն ու ժա­մե­րը հաշ­ված են, ու ի­րենք շատ լավ գի­տեն, որ բո­լո­րին լց­նե­լու եմ աղ­բար­կղ­ներն ու կա­փա­րիչ­նե­րը սվար­կա ա­նեմ…
Լավ հի­շեք, և ա­կանջ­նե­րիդ ևս մեկ օ­ղակ ա­վե­լաց­րեք՝ ե­րեկ­վա իշ­խա­նա­վո­րը այ­սօր­վա ընդ­դի­մու­թյունն է, ե­րեկ­վա ընդ­դի­մու­թյու­նը՝ այ­սօր­վա իշ­խա­նա­վո­րը, ու Աստ­ված չա­նի մեր դիր­քե­րը զի­ջենք: Ա­ռա­ջին­նե­րը վեր­ջի­նը կդառ­նան, վեր­ջին­նե­րը՝ ա­ռա­ջի­նը: Այդ ես եմ ա­սում՝ Հի­սու­սի բե­րա­նով: Մենք ան­կու­սակ­ցա­կան ու ա­պա­քա­ղա­քա­կան ուժ ենք, ե­թե կու­զեք, նաև հա­մա­մարդ­կա­յին աստ­ղա­բույլ, ու քա­նի որ ես եմ այդ հա­մաս­տե­ղու­թյան ա­մե­նա­պայ­ծառ լու­սա­տուն, ու­րեմն, ու­շա­դիր լսեք իմ մար­գա­րեա­կան պատ­վի­րան­նե­րը՝ ինչ­պես ան­քն­նե­լի են­թարկ­վում է չվող թռ­չուն­նե­րի ե­րամն իր ա­ռաջ­նոր­դին, ո­րը կա­րող է նրանց բա­րե­հա­ջող տեղ հասց­նել ու նաև կոր­ծան­ման տա­նել, կո­խել գայ­լի ե­րա­խը, ո­րը «կատ­վի խա­ղը մկան մա­հը» փի­լի­սո­փա­յու­թյամբ, կըռ­խի նրանց հա­ճույ­քով՝ սր­տի ու­զա­ծի չափ խա­ղեր տա­լուց հե­տո… Մենք խիստ մտա­հոգ ենք մեր գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի, տն­տե­սու­թյան, սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րի վի­ճա­կով և նա­խան­ձախն­դիր ենք օր ա­ռաջ ամ­րապն­դե­լու մեր ազ­գա­յին ինք­նու­թյան այդ կարևոր բա­ղադ­րիչ­նե­րը, հետևա­բար, պա­տա­հա­կան թափթ­փուկ­նե­րից խու­սա­փե­լու նպա­տա­կով, ա­ռայժմ, ա­նո­րոշ ժա­մա­նա­կով, սա­ռեց­նում ենք դրանց գոր­ծու­նեու­թյու­նը:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 3973

Մեկնաբանություններ