Աղոթարան
10.03.2020 | 00:06
Աշխարհի որդիներն
ավելի հնարամիտ են,
Քան լուսո որդիները։
Լուսո որդիները
որբության ցավը
Դնում են Տիրոջ ոտքերի առաջ,
ՈՒ կողկողագին պաղատում Նրան.
-Ապաքինումի ժամը մոտեցրու, Տե՛ր մեր,
Մի թող աշխարհը խրախճի տենդով`
Քո զավակների ցավերի վրա.
Քո զավակներին գգվի՛ր, կարեկցի՛ր,
Նրանք Քեզնից զատ ՈՒրիշը չունեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ