Աղոթարան
03.03.2020 | 00:05
Տե՛ր, օգնի՛ր երգել
Մարդկության բոլոր
ցավերի վրա,
Սարերից վերև ճախրող
ձայներով,
Դեպ երկինք ուղղված լուսեղ կանթեղով:
Տե՛ր, օգնիր երգել,
Ինչպես երգեցին Երիքովի շուրջ
Անվերջ պտտվող Քո զավակները`
Հանուն հաղթության:
ՈՒ Երիքովի պատերն ընկան
Աղոթքի երթից`
Վասն փրկության:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ