Նոր Հայաստան, նոր ազգ
14.02.2020 | 00:31
Գլոբալիստական այս նկրտումը, որքան էլ նրա դեմ ընդվզումը բավականին խոր է, որքան էլ պնդում կա, որ կան կոդեր` հավատք, ընտանիք, ցեղասպանություն, Նարեկացի, որ կարող են վայրկյանների ընթացքում ազգի ենթակոդերը բացել, քով քովի բերել, դարձնել մեկ մարմին, այսօր շատ հմուտ մի ձեռք, որը քանդում է ողջ աշխարհը, մատը դրել մեր այդ բջջի վրա, քայքայում է այն:
Խիստ բանական հարց. հաջողու՞մ է: Արտաքին մակերեսում, հաստատապես (չխաբենք մեզ` ճանաչելով ճշմարտությունը լոկ կարող ենք ազատագրվել դրանից): Այո, Նիկոլ Փաշինյանը, իր գլոբալիստների թիմը խիստ պլանավորված քանդում-քայքայում են հայոց բջիջը: ՈՒ դա նրա ոչ միայն խոշոր «բրենդն ու թրենդն» է, այլև հետագա անվտանգության երաշխիքն այն առումով, որ հենց հանուն դրա, գլոբալիստական «օբշեստվան» բարձր կգնահատի նրա այդ վաստակը, ու ինչպես Սաակաշվիլուն, գուցե և թափառական դարձնի, սակայն կպահպանի «ինչպես աչքի լույս»:
Ասել է` լուրջ չիպավորմամբ, մի ողջ ազգի քթից բռնած, նոր իշխողը ման է տալիս ամեն օր` մի աբսուրդ, խելագարությանը մոտ թեզ, միտք «նետելով» հանրությանը, որը վերջինս ծամում է մինչև վերջ, մինչև նոր «կեր» տա: ՈՒ այդ թրենդին տրվում ենք բոլորս, շատ սակավ հասկանալով, որ «կանգը» պետք է լինի մեր մոտեցումներում ու ոչ իր` խիստ պլանավորված, կազմաքանդիչ գործունեությունում:
Դիմադրելի՞ է սա: Մանավանդ որ ողջ աշխարհով մեկ ընթանում են նույնական գլոբալիստական` «նոր մարդ, նոր ազգ» կերտման համընդհանուր տենդենցները` մարդուց կերտելու այն, ինչ պետք է ոչ թե Աստծուն, այլ նրանց, ովքեր այս խաղը ոչ թե այսօր, այլ դարեր առաջ են սկսել։
Եվ մեծ աշխարհում մեծ հաջողությունների են հասել ոչ նրանք, ումը եղել է երկնքի արքայությունը։ Վերջիններս բացառապես անաղմուկ նահատակվել, անձավներում միայնակ ու լուռ` պայքարել, Աստծու առաջ են բերել այդ ամենը` լոկ իրենց ներսը Աստծուն պարզելով, ինչը կեղեքիչ` դժվար է, մարդկությունն էլ նրանց «զահլեն» չունի, սակայն նրանց մերանով է մերվելու այդ պայքարի ավարտը:
Եվ ուրեմն, մենք, որպես էթնոս, կարողանալու՞ ենք հաղթահարել աշխարհին պատած այս ահավոր սարդոստայնը: Նկատենք` թե հայաստանյան «նյու-իշխողը», թե նրա հետևում կանգնած տիկնիկավարները անչափ խելացի հայելային գիտելիքներով խորապես զինված համքարություն են: Նկատենք` նրանց հիբրիդն անքան խոր ու հուժկու է, որ պերմանենտ ցնցումների է տանում ֆունդամենտալ Իրանը` ամեն անգամ նոր տարբերակով, ամեն անգամ այնտեղ թուլացնելով մի պտուտակ։ Իսկ այսօր արդեն թիրախի տակ է Չինաստանը։ Մինչդեռ թվում էր, թե մինչև Չիանաստան դեռ երկար կքայլեն աշխարհը գլոբալիզմի ենթարկող, արհեստական միտք ու մարդ ստեղծող «չեռնակնիժնիկները»: Պարզվեց` Չինաստանը քանդելու բավականին «արդյունավետ ու հետաքրքիր» տարբերակ է ընտրվել: Եվ որքան էլ դավադրական թվա միտքը, որ նոր կորոնավիրուսը այնքան էլ հենց այնպես ու այնքան էլ չէր կարող հատկապես աշխարհի առաջին տնտեսություն ունեցող Չինաստանը կաթվածահար անել, բոլոր դեպքերում, պատահական ոչինչ այս մեծ աշխարհում ու լուսնի տակ չի լինում: ՈՒ դեռ հայտնի չէ` Չինաստանի «շուրջ» տեղի ունեցող այս զարգացումները մինչև ուր կհասնեն, թե ի վերջո, համաշխարհային ճգնաժամից (թե՛ տնտեսական, թե՛ մնացյալ), խուսափելու համար, կանգ «կնշանակվի՞»՝ համարելով, որ առաջին պարտիան ավարտվեց, թիրախը բավականին թուլացավ, ու կանցնեն հարաբերական անդորրի, մինչև երկրորդ փուլ:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, ընթանում է աշխարհի նոր դասավորության փուլ, ու մինչ Ռուսաստանին թվում է` կլինի երկրորդ Պոտստդամ (նախատեսում են այս ամառ` Բելգիայում), ուր «բարեկամաբար» կկարողանան նոր դասավորություն կատարել աշխարհում, իրական «դասավորթույունն» առանց Պոտսդամի, սողացող կերպով անում էր իր «սև» գործը:
ՈՒ հիմա, մեր «փոքր ածուն, որը նաև առանձնանում է յուր խիստ «ինքնատիպ» առաջնորդով, առանց այն էլ ոչ պինդ, բայց այսօր ցհատակ փլուզված ինստիտուտներով, իրավահարաբերություններով, տրորված սրտերով ու հոգիներով, կարո՞ղ է այդ նույն իշխողի` տավիղի լարերի և հնչեցրած ահավոր անտաղանդ բանաստեղծությունների մեծ հոսքին դիմանալ: Էլ չենք ասում դիմակայել, երբ ինքը կամ իրեն կերտողները շատ հմուտ նրան մտցրել են հայության ողնաշարի մեջ ու մարդու հատակում նստած փորձանոթից հանել, դանդաղորեն բարձրացնում են բոլորի ողնաշարով. ոմանց հաճույք պատճառելով, ոմանց դրդելով ինքանսպանության, ոմանց` խելագարության, ոմանց՝ անելանելիության:
Ե՞լքը: Չկա՞: Կա՛: Պետք է դիմանալ ողնաշարում նրա շարժմանը, կրել նրան, որպես պատասխան մեր իսկ էթնոսի ընդհանրական պատկերի, կախել գլուխը ու… ԶՂՋԱԼ` թույլ տված պատմական, մարդկային, էթնիկ, անհատական սխալների համար:
ՈՒ վերջ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ