Աղոթարան
07.02.2020 | 00:14
Սպասումների առավոտները
Կրկին լուռ դողով ծեծում են դուռը։
Հեռացածների ձայներն են լսվում
Հալվող ձյուների տաք հալոցքներում:
Արևագալի ճառագայթները
Պատմում են մեռած հույսերի մասին։
Աղոթքը պաղած ոտքեր է առնում,
ՈՒ չոքում բացած դռանդ շեմին,
Փառաբանումի խնկի վերածվում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ