Աղոթարան
21.01.2020 | 00:02
Ականջ դիր, Տեր իմ, ցավի ճիչին...
Մեղքի գալարուն նետերն անհամար
Կրկին կալել են մեր հիվանդ հոգին։
Անզոր ենք այնպես, այնքա՜ն հոգնաբեկ,
Տու՜ն տար մեզ նորեն:
Դու խոստացել ես`
Հալվող պատրույգը չմարել երբեք։
Մի՛ մարիր մեզ, Տե՛ր,
Դու մեզ ասել ես`
Չեմ ջարդի երբեք եղեգը չորցած։
Գարու՜ն պարգևիր մեր ցավող սրտին,
Սիրասուն Աստված:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ