«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը ձգ­տե­լու է հե­ղա­փո­խու­թ­յու­նից ստա­ցած ի­մի­ջա­յին դի­վի­դենդ­նե­րը փո­խա­կեր­պել քա­ղա­քա­կան ա­մուր դի­վի­դենդ­նե­րի

ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը ձգ­տե­լու է հե­ղա­փո­խու­թ­յու­նից ստա­ցած ի­մի­ջա­յին դի­վի­դենդ­նե­րը փո­խա­կեր­պել  քա­ղա­քա­կան ա­մուր դի­վի­դենդ­նե­րի
13.12.2019 | 00:14
Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո եր­կար ժա­մա­նակ քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի հիմ­նա­կան թե­մա­նե­րից մեկն ընդ­դի­մա­դիր դաշ­տում ա­ռա­ջա­ցած վա­կուումն էր։ Զա­վեշ­տա­լի է‚ որ հան­րու­թյան մոտ եր­կար ժա­մա­նակ չկար այդ բաց դաշ­տը լրաց­նե­լու պա­հանջ։ Գու­ցե դա հաս­կա­նա­լի էր‚ քա­նի որ հան­րու­թյու­նը‚ դժ­գոհ լի­նե­լով շուրջ 20 տա­րի իշ­խած քա­ղա­քա­կան ու­ժից‚ իշ­խա­նու­թյան բե­րեց ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նոր­դին և հա­մա­րեց‚ որ իր գոր­ծը գո­նե մի ո­րոշ ժա­մա­նակ կա­տա­րել է։ Ինչ­պես ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ էին պատ­կե­րա­վոր նշում‚ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո սկս­վել էր քա­ղա­քա­կան կա­րան­տի­նի շր­ջան‚ և հա­սա­րա­կու­թյու­նը պար­զա­պես սպա­սում էր‚ թե իշ­խա­նու­թյան բե­րած իր քա­ղա­քա­կան ու­ժը կամ հա­սա­րա­կա­կան շար­ժում­նե­րը երբ են ի վեր­ջո ի­րա­կա­նաց­նե­լու հրա­պա­րա­կում հն­չեց­րած խոս­տում­նե­րը։ Նոր իշ­խա­նու­թյա­նը տր­վել էր յու­րօ­րի­նակ քարտ բլանշ‚ և դա չէր սահ­մա­նա­փակ­վում ա­վան­դա­կան 100 օ­րե­րով կամ կա­րան­տի­նա­յին այլ ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րով։ Այդ ժա­մա­նա­կը բա­վա­կա­նին եր­կար էր նաև այն պատ­ճա­ռով‚ որ իշ­խա­նու­թյան ե­կած ու­ժե­րը հմ­տո­րեն մա­նի­պու­լաց­նում էին հա­սա­րա­կու­թյա­նը‚ և վեր­ջինս էլ ա­ռանձ­նա­պես դեմ չէր մա­նի­պու­լաց­վե­լուն ու զբաղ­վե­լուն ինք­նա­խա­բեու­թյամբ՝ հու­սա­լով‚ որ այ­նուա­մե­նայ­նիվ ին­քը չի սխալ­վել‚ և ինչ­պես հի­մա նո­րաձև է ա­սել‚ ի­րենց սր­տի իշ­խա­նու­թյուն­նե­րին են բե­րել‚ իսկ Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րենց սր­տի վար­չա­պետն է։
Ակն­հայտ էր նաև‚ որ իշ­խա­նու­թյան‚ հե­տո նաև ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շի անկ­մա­նը զու­գա­հեռ‚ էյ­ֆո­րիա­յից դուրս գա­լուց հե­տո դժ­գո­հու­թյուն­նե­րի ֆո­նին‚ երբ հա­սա­րա­կու­թյան մի մա­սը սկ­սեց հաս­կա­նալ‚ որ ի­րենց խա­բել են‚ ի­րա­կա­նում հե­ղա­փո­խու­թյուն չի ե­ղել‚ այլ ուղ­ղա­կի իշ­խա­նու­թյան փո­խան­ցում Սերժ Սարգ­սյա­նից Նի­կոլ Փա­շի­նյա­նին‚ և այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­ներն ըստ էու­թյան նա­խորդ­նե­րի ի­րա­վա­հա­ջորդն են‚ ա­ռա­ջա­ցան տե­ղա­յին դժ­գո­հու­թյուն­ներ։ Այս ֆո­նին ա­ռա­ջա­ցավ այ­լընտ­րան­քի պա­հան­ջարկ և սրա­նից բխող հար­ցադ­րում. լավ‚ ե­թե ոչ Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ ա­պա էլ ո՞վ։ Այս պա­րա­գա­յում վեր­ջին ա­միս­նե­րին տես­նում ենք‚ որ ընդ­դի­մա­դիր դաշ­տում ո­րո­շա­կի տրանս­ֆոր­մա­ցիա­ներ են սկս­վում։ Ե­թե նախ­կի­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նին բա­վա­կան հեշտ էր մա­նի­պու­լաց­նել հա­սա­րա­կու­թյա­նը‚ քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րը բե­րում հան­գեց­նում էր ներ­կա­նե­րի ու նախ­կին­նե­րի եր­կընտ­րան­քին‚ հար­ցե­րը մտց­նում էր սև-սպի­տա­կի դաշտ ու հա­սա­րա­կու­թյանն ա­հա­բե­կում էր նրա­նով‚ որ ե­թե ի­րենք չլի­նեն իշ­խա­նու­թյան ղե­կին‚ ա­պա վե­րա­դառ­նա­լու են Սերժ Սարգ­սյա­նը կամ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը‚ ա­պա այս ըն­թաց­քում սկ­սե­ցին ձևա­վոր­վել քա­ղա­քա­կան ու­ժեր‚ ո­րոնք օր­գա­նա­պես որևէ կերպ կապ­ված չեն նախ­կին ռե­ժի­մի հետ։ Սկ­սե­ցին ստեղծ­վել նոր կու­սակ­ցու­թյուն­ներ‚ նոր հա­սա­րա­կա­կան շար­ժում­ներ և այլն։ Միևնույն ժա­մա­նակ հենց հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո‚ երբ շա­տե­րը հարց­նում էին‚ թե ար­դյոք Հա­յաս­տա­նում կա­րող է ձևա­վոր­վել նոր ընդ­դի­մու­թյուն‚ շր­ջա­նառ­վում էր մի վար­կած‚ ըստ ո­րի՝ գու­ցե հենց իշ­խա­նու­թյան մի­ջից ա­ռա­ջա­նա ընդ­դի­մու­թյուն‚ ինչ­պես 1990-ա­կան­նե­րի սկզ­բին‚ երբ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ըն­դա­մե­նը մեկ տա­րի անց Վազ­գեն Մա­նու­կյա­նը ձևա­վո­րեց ընդ­դի­մա­դիր նոր քա­ղա­քա­կան ուժ‚ ո­րը‚ հե­տա­գա­յում մի շարք կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ հա­մախ­մբ­վե­լով‚ բա­վա­կա­նին լուրջ ընդ­դի­մու­թյուն դար­ձավ Վազ­գեն Մա­նու­կյա­նի նախ­կին հա­մա­խոհ‚ ՀՀՇ-ի ղե­կա­վար Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին։
Այդ վար­կա­ծը կար­ծես թե հե­ռու չէ ի­րա­կա­նու­թյու­նից‚ քա­նի որ ըստ էու­թյան հե­ղա­փո­խու­թյու­նից մոտ մեկ տա­րի անց իշ­խա­նու­թյան ներ­սում լուրջ ճգ­նա­ժամ ա­ռա­ջա­ցավ ու­ժա­յին­նե­րի հետ և ա­ռա­ջին հեր­թին՝ ԱԱԾ ար­դեն նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի առն­չու­թյամբ։ Ա­վե­լորդ է հի­շեց­նել‚ թե ինչ հայ­տա­րա­րու­թյամբ Վա­նե­ցյա­նը լքեց պաշ­տո­նը։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նը սո­վո­րա­կան հրա­ժա­րա­կա­նի դի­մում չէր‚ այլ քա­ղա­քա­կան մա­նի­ֆեստ‚ ո­րը ու­ներ եր­կու բա­ղադ­րիչ. մի կող­մից՝ սպա­յի պատ­վի հարց էր դր­վում‚ քա­նի որ նոր­մալ սպան չի կա­րող հան­դուր­ժել այն‚ ինչ կա­տար­վում է Հա­յաս­տա­նում‚ մյուս կող­մից կար կանգ առ­նե­լու քա­ղա­քա­կան կոչ։ Այս հայ­տա­րա­րու­թյու­նը գնա­հատ­վեց որ­պես քա­ղա­քա­կա­նու­թյուն մուտք գոր­ծե­լու բա­վա­կա­նին լուրջ հայտ։ Խն­դիրն ըն­դա­մենն այն էր‚ թե ինչ­պես պետք է այդ մուտքն ի­րա­կա­նաց­վի։ Տվյալ դեպ­քում կա­րե­լի է ար­ձա­նագ­րել‚ որ իշ­խա­նու­թյու­նից պոկ­վեց հե­ղա­փո­խու­թյան խոր­հր­դա­նիշ­նե­րից‚ հետ­հե­ղա­փո­խա­կան փու­լի գլ­խա­վոր հե­րոս­նե­րից մե­կը‚ ո­րը բա­վա­կա­նին լուրջ‚ խա­րիզ­մա­տիկ դեմք է‚ և ո­րը Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հիե­րար­խիա­յում երկ­րորդ դեմքն էր‚ և ո­րը դուռն իր հետևից աղմ­կա­լի շրխ­կո­ցով փա­կեց ու հե­ռա­ցավ պաշ­տո­նից։
Ըստ էու­թյան‚ հույ­սեր ձևա­վոր­վե­ցին‚ որ հենց Ար­թուր Վա­նե­ցյա­նը կա­րող է դառ­նալ այն ա­ռաջ­նոր­դը‚ որ պա­կա­սում է ընդ­դի­մա­դիր դաշ­տին։ Բա­վա­կա­նին ու­շագ­րավ է‚ որ երբ փա­շի­նյա­նա­կան կեղծ օգ­տա­տե­րերն ու պո­ղոս­նե­րը փոր­ձե­ցին ա­րա­տա­վո­րել Վա­նե­ցյա­նի կեր­պա­րը՝ նրան կա­պե­լով նախ­կին­նե­րի հետ‚ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը շատ ա­րագ ար­ձա­գան­քեց և զգու­շաց­րեց՝ ի­րեն չկա­պել ոչ նախ­կին­նե­րի‚ ոչ էլ ներ­կա­նե­րի հետ։ Ե­թե ինչ-որ բա­նով էլ հե­տա­գա­յում զբաղ­վի‚ ա­պա հա­վա­նա­բար նոր քա­ղա­քա­կան ուժ է լի­նե­լու։ Հն­չեց այս ու­ղեր­ձը։ Ի­հար­կե ե­ղան փոխհ­րաձ­գու­թյուն­ներ ան­ձամբ վար­չա­պե­տի և Վա­նե­ցյա­նի միջև‚ սա­կայն վեր­ջինս բա­վա­կա­նին լուրջ ա­պա­րա­տա­յին հաղ­թա­նակ տա­րավ։ Ե­թե մինչ այդ Նի­կոլ Փա­շի­նյա­նի խոս­քը վերջ­նա­կան էր‚ ա­պա վար­չա­պե­տի ցան­կա­ցած հար­ձակ­ման Վա­նե­ցյա­նը պա­տաս­խա­նում էր ոչ պա­կաս մար­տա­կան‚ նույ­նիսկ հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նա շեշ­տել էր‚ թե կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն ա­նընդ­հատ իր մոտ բա­նագ­նաց­ներ է ու­ղար­կում՝ առ­ճա­կա­տու­մը դա­դա­րեց­նե­լու հա­մար։ Ի վեր­ջո‚ ստիպ­ված էր զի­ջել Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ մտա­ծե­լով‚ որ Վա­նե­ցյա­նի հետ գլուխ դնե­լը հղի է հետևանք­նե­րով։ Հա­վա­նա­բար վար­չա­պե­տը‚ ա­վե­լի քան որևէ մե­կը, գի­տի նույն Վա­նե­ցյա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը թե՛ ին­ֆոր­մա­ցիա­յի‚ թե՛ կա­պե­րի‚ թե՛ ու­ժա­յին կա­ռույց­նե­րի վրա ազ­դե­ցու­թյուն ու­նե­նա­լու‚ թե՜ ար­տա­քին կա­պե­րի ա­ռու­մով։
Պետք է ար­ձա­նագ­րել‚ որ վեր­ջին ա­միս­նե­րի ըն­թաց­քում Վա­նե­ցյա­նը շատ հետևո­ղա­կա­նո­րեն‚ շատ զգույշ‚ շատ կշ­ռա­դատ­ված ու քայլ առ քայլ մուտք է գոր­ծում քա­ղա­քա­կան դաշտ։ Ըստ էու­թյան‚ նա սկզբ­նա­կան փու­լում փոր­ձում է ցե­մեն­տել‚ ամ­րապն­դել այն դիր­քե­րը‚ որ ու­նի ներ­քին քա­ղա­քա­կան և ար­տա­քին ճա­կատ­նե­րում‚ թե ա­պա­րա­տա­յին հատ­վա­ծում‚ թե ու­ժա­յին­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Այս տե­սա­կե­տից հատ­կան­շա­կան են ծնն­դյան կա­պակ­ցու­թյամբ Վա­նե­ցյա­նի ստա­ցած ո­րոշ շնոր­հա­վո­րանք­ներ։ Մաս­նա­վո­րա­պես‚ խոս­քը ռու­սաս­տա­նյան ռազ­մա­կան իս­թեբ­լիշ­մեն­թի ա­մե­նաազ­դե­ցիկ մարդ­կան­ցից մե­կի՝ Չեչ­նիա­յի նա­խա­գահ Ռամ­զան Կա­դի­րո­վի մա­սին է‚ ո­րը ջերմ խոս­քե­րով շնոր­հա­վո­րեց‚ ինչ­պես ինքն էր գրել‚ իր մե­ծա­տա­ռով եղ­բո­րը։ Շնոր­հա­վո­րան­քը‚ բա­ցի անձ­նա­կա­նից‚ ու­ներ նաև ակն­հայտ քա­ղա­քա­կան շեշ­տադ­րում­ներ‚ քա­նի որ Կա­դի­րո­վը ոչ միայն նշում էր Վա­նե­ցյա­նի լավ պատ­րաստ­վա­ծու­թյու­նը որ­պես մաս­նա­գե­տի‚ այլև նրան կարևո­րում էր որ­պես հայ-ռու­սա­կան բա­րե­կա­մու­թյան ջա­տա­գո­վի։ Սա քա­ղա­քա­կան ու­ղերձ էր‚ ո­րը չէր կա­րող լի­նել ա­ռանց Կա­դի­րո­վից ա­վե­լի վերև կանգ­նած ա­տյան­նե­րի հա­մա­ձայ­նու­թյան։ Իսկ Կա­դի­րո­վից վերև ռու­սա­կան փաս­տա­ցի հիե­րար­խիա­յում միայն ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տինն է։ ՈՒ­շագ­րավ է‚ որ տա­րի­ներ ա­ռաջ Կա­դի­րո­վը նույ­նիսկ չէր ըն­դու­նում ո­րոշ ժա­մա­նակ ՌԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­րած Մեդ­վեդևին։ Սա ակն­հայտ ու­ղերձ էր‚ ո­րը հաս­կաց­նում էր‚ որ Վա­նե­ցյանն ա­ռանձ­նա­կի է գնա­հատ­վում ռու­սա­կան ո­րոշ շր­ջա­նակ­նե­րում։
Այս ա­մե­նի նուրբ շա­րու­նա­կու­թյունն էր Վա­նե­ցյա­նի պա­տաս­խան շնոր­հա­կա­լու­թյու­նը Կա­դի­րո­վին‚ ո­րի տեքս­տում առ­կա էին գրե­թե նույն շեշ­տադ­րում­նե­րը։ Հե­տաքր­քիր էր նաև հրա­պա­րակ­ված մի լու­սան­կար‚ որ­տեղ պատ­կեր­ված էր Վա­նե­ցյա­նը մի շարք ու­ժա­յին­նե­րի հետ‚ ո­րոնց մի մա­սը Ռու­սաս­տա­նի հե­րոս­ներ էին‚ Կա­դի­րո­վի շր­ջա­պա­տից և մեծ կշիռ ու­նեն ռու­սա­կան ու­ժա­յին իս­թեբ­լիշ­մեն­տում։ Սա ևս մեկ քայլ էր՝ ցույց տա­լու հա­մար‚ որ Վա­նե­ցյանն ա­մուր ըն­կույզ է։ Եվ վեր­ջա­պես‚ մա­մու­լում հրա­պա­րակ­վեց լուր‚ որ Վա­նե­ցյա­նը քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լու ճա­նա­պար­հին բա­ցում է «Հայ­րե­նիք» զար­գաց­ման հիմ­նադ­րա­մը։ Սա երևի թե ա­ռա­ջին քայլն է ինս­տի­տու­ցիո­նալ քա­ղա­քա­կան կա­ռույց ստեղ­ծե­լու ճա­նա­պար­հին։ Նույ­նիսկ մա­մու­լում ար­տա­հոս­քեր ե­ղան‚ թե Վա­նե­ցյա­նի քա­ղա­քա­կան կա­ռույ­ցը կա­րող է կոչ­վել «Պա­տիվ ու­նեմ»։
Փաս­տո­րեն Հա­յաս­տա­նում այ­սօր մի ի­րա­վի­ճակ է‚ երբ քա­ղա­քա­կան դաշ­տում աս­տի­ճա­նա­բար հայ­տն­վում է մի ա­ռաջ­նորդ‚ ո­րի շուր­ջը կա­րող է կա­յա­նալ հա­մախմ­բում։ Ընդ ո­րում‚ թե ում հետ կոն­սո­լի­դաց­վել՝ հենց Վա­նե­ցյա­նի ընտ­րու­թյան հարցն է։
Վա­նե­ցյանն ու­նի իր կարևոր հաղ­թա­թուղ­թը։ Նա հայ­տա­րա­րել է‚ որ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը մեծ վտանգ է Հա­յաս­տա­նի հա­մար։ Ա­սել է նաև‚ որ մեր երկ­րում կան քա­ղա­քա­կան ու­ժեր‚ ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վում են դր­սից։ Սրանք այն հայ­տա­րա­րու­թյուն­ներն են‚ ո­րոնք քա­ղա­քա­կան օ­րա­կար­գա­յին են դարձ­նում նրա հե­տա­գա քայ­լե­րը։ Վաղ թե ուշ հն­չե­լու են այս պն­դում­նե­րին պա­տաս­խա­նե­լու պա­հանջ­ներ‚ և հե­տաք­րք­րու­թյու­նը Վա­նե­ցյա­նի կեր­պա­րի շուրջն էլ ա­վե­լի է ա­ճե­լու։ Վա­նե­ցյանն այս պա­հին ակն­հայ­տո­րեն զգույշ ու շր­ջա­հա­յաց է‚ չի շտա­պում։ Ըստ էու­թյան փոր­ձում է իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հս­տակ հա­մադ­րել հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան դաշ­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի ու պա­հան­ջար­կի հետ։
Ընդ­հա­նուր առ­մամբ կա­րե­լի է ա­սել‚ որ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը ձգ­տե­լու է հե­ղա­փո­խու­թյու­նից ստա­ցած ի­մի­ջա­յին դի­վի­դենդ­նե­րը փո­խա­կեր­պել քա­ղա­քա­կան ա­մուր դի­վի­դենդ­նե­րի։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 8631

Մեկնաբանություններ