«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ թո­շա­կի ու­ղար­կելն առևտուր է»

«Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ թո­շա­կի ու­ղար­կելն առևտուր է»
10.12.2019 | 00:49

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թ­յան պատ­գա­մա­վոր ՍՐ­ԲՈՒ­ՀԻ ԳՐԻ­ԳՈՐ­ՅԱ­ՆԸ:

-ԱԺ պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վը հա­վա­նու­թյուն է տվել ՍԴ ան­դամ­նե­րին վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի հնա­րա­վո­րու­թյուն տվող օ­րի­նագ­ծին։ Դուք ինչ­պե՞ս եք գնա­հա­տում օ­րի­նա­գի­ծը, և ե­թե կան վտանգ­ներ, ո­րո՞նք են դրանք։
-Սա առևտուր է, ու­րիշ ո­չինչ. ես քեզ գու­մար եմ տա­լիս քո հե­ռա­նա­լու դի­մաց: Ներ­կա իշ­խա­նու­թյան հա­մար, հե­ղա­փո­խա­կան թի­մի հա­մար շատ է­ժա­նա­գին քայլ եմ հա­մա­րում:
-Ձեր կար­ծի­քով՝ սա գոր­ծա՞րք է ՍԴ ան­դամ­նե­րի հետ, և ար­դյո՞ք դրա­նով հնա­րա­վոր կլի­նի լու­ծել ՍԴ-ի շուրջ ա­ռա­ջա­ցած խն­դի­րը՝ հաշ­վի առ­նե­լով, որ ՍԴ մի քա­նի ան­դամ­ներ ար­դեն հայ­տա­րա­րել են, որ չեն հա­մա­ձայ­նի վա­ղա­ժամ անց­նե­լու կեն­սա­թո­շա­կի։
-Ի­հար­կե, դա լու­ծում չէ, մա­նա­վանդ այն պա­րա­գա­յում, երբ իշ­խա­նու­թյու­նը վս­տահ չէ, որ ՍԴ ան­դամ­ներն ու­զում են վա­ղա­ժամ անց­նել թո­շա­կի: Իսկ ի՞նչ են ա­նե­լու հե­տո, ա­վե­լի մեծ գու­մա՞ր են ա­ռա­ջար­կե­լու այլ նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում:
-Իշ­խա­նու­թյուն­ներն ին­չու՞ են ա­ռանձ­նաց­նում ՍԴ-ի դա­տա­վոր­նե­րի հար­ցը: Ին­չու՞ այս նա­խա­գի­ծը, օ­րի­նակ, մյուս դա­տա­րան­նե­րի դա­տա­վոր­նե­րի վրա չի կա­րող տա­րած­վել: Եվ, առ­հա­սա­րակ, որ­քա­նո՞վ է ար­դա­րաց­ված ՀՀ «հպարտ և ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րի» հաշ­վին դա­տա­վոր­նե­րին այդ­քան գու­մար տրա­մադ­րե­լը:
-Օ­բյեկ­տիվ է հար­ցադ­րումդ՝ ին­չու՞ միայն ՍԴ դա­տա­վոր­նե­րին: Այդ ո­լոր­տում, ա­յո, ի­րա­կան բա­րե­փո­խում­ներ են պետք, ին­չի մա­սին մեկ ան­գամ չէ, որ խո­սել ու խո­սում են մեր ի­րա­վա­բան գոր­ծըն­կեր­նե­րը: Դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ առ­հա­սա­րակ վս­տա­հու­թյուն չկա, ու այդ ուղ­ղու­թյամբ պետք է աշ­խա­տանք տա­նել ոչ թե դա­տա­վոր­նե­րից ա­զատ­վե­լով կամ դա­տա­րան­նե­րի դռ­նե­րը փա­կե­լով, այլ մաս­նա­գի­տա­կան քն­նար­կում­նե­րով, հաս­կա­նա­լով՝ որ­տեղ են խու­թե­րը, ինչ­պես լու­ծել առ­կա խն­դիրն ու ա­ռող­ջաց­նել հա­մա­կարգն առ­հա­սա­րակ:
-Այս օ­րե­րին քն­նարկ­վում է ևս մեկ խնդ­րա­հա­րույց նա­խա­գիծ՝ ա­ռող­ջա­պա­հա­կան պար­տա­դիր ա­պա­հո­վագ­րու­թյան մա­սին: Ի՞նչ մտա­հո­գու­թյուն­ներ ու­նեք այդ նա­խագ­ծի առն­չու­թյամբ: Թույ­լատ­րե­լի՞ է 6 տո­կո­սով ա­վե­լաց­նել աշ­խա­տող քա­ղա­քա­ցի­նե­րից գանձ­վող հար­կը:
-Այս­տեղ հա­կա­սա­կան շատ հար­ցեր կան, միան­գա­մից պար­տա­դիր ա­պա­հո­վագ­րու­թյան անց­նե­լը հեշտ չէ, բժշ­կա­կան կենտ­րոն­ներն ար­դյո՞ք պատ­րաստ են դրան, և ար­դյո՞ք մար­դիկ պատ­րաստ են ի­րենց աշ­խա­տա­վար­ձի 6 տո­կո­սը տրա­մադ­րե­լու կաս­կա­ծե­լի ո­րա­կով ա­պա­հո­վագ­րու­թյան հա­մար: Կար­ծում եմ՝ նախ պետք է սկ­սել կա­մա­վոր ա­պա­հո­վագ­րու­թյան մե­խա­նիզմ­նե­րի մշա­կու­մից, հաս­կա­նալ, որ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ո­րակն է թե­րի, շտ­կել դրանք, ու­ժե­ղաց­նել ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն առ­հա­սա­րակ, ա­պա նոր անց­նել ա­ռող­ջա­պա­հա­կան պար­տա­դիր ա­պա­հո­վագ­րու­թյա­նը: Բա­ցի այդ, քա­ղա­քա­ցի­ներ կան, որ ար­դեն իսկ ընտ­րել են ա­պա­հո­վագ­րա­կան ըն­կե­րու­թյուն­ներ, պայ­մա­նագ­րեր կա­պել ու վճա­րում կա­տա­րել: Ի՞նչ է ստաց­վում, նրան­ցից երկ­րորդ ան­գա՞մ պետք է գու­մար գանձ­վի:
Ան­հաս­կա­նա­լի է նաև, թե, օ­րի­նակ, բարձր աշ­խա­տա­վարձ ստա­ցո­ղին, ու­մից, են­թադ­րա­բար, ա­վե­լի շատ է գու­մար պահ­վե­լու, ի՞նչ ծա­ռա­յու­թյուն են մա­տու­ցե­լու՝ ի հա­մե­մա­տու­թյուն նվա­զա­գույն աշ­խա­տա­վարձ ստա­ցո­ղի, թո­շա­կա­ռուի կամ գոր­ծա­զուր­կի: Այս բո­լոր հար­ցերն այժմ ան­պա­տաս­խան են, իսկ ցան­կա­ցած ռե­ֆորմ պետք է ա­ռաջ տա­նի, ոչ թե խճ­ճի մարդ­կանց: Ա­յո, մենք պետք է գնանք պար­տա­դիր ա­ռող­ջա­պա­հա­կան ա­պա­հո­վագ­րու­թյան, մեր քա­ղա­քա­ցի­ներն այդ ո­լոր­տում ա­մեն օր բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի հետ են բախ­վում, բայց քա­նի դեռ ե­րաշ­խիք չկա, որ գու­մար վճա­րե­լուց հե­տո ընդ­հան­րա­պես չեն բախ­վե­լու, պետք է պատ­րաստ­վել, ո­րո­շել՝ ինչ­պես ա­նել, որ խն­դիր­ներն ա­վե­լի քիչ լի­նեն:
-«Բարձ­րա­գույն կր­թու­թյան մա­սին» օ­րեն­քի փո­փո­խու­թյուն­նե­րը լուրջ քն­նար­կում­նե­րի ա­ռիթ են տվել: Այդ մտա­հո­գու­թյուն­նե­րից է, օ­րի­նակ, ռեկ­տոր­նե­րի ընտ­րու­թյան կար­գը փո­փո­խե­լու հար­ցը, հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը ոչ պար­տա­դիր դարձ­նե­լը: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այդ փո­փո­խու­թյուն­նե­րին:
-Բու­հե­րում ա­ռար­կա­նե­րի բեռ­նա­թա­փու­մը մայ­րե­նիի հաշ­վին չպետք է ար­վի: Ծրագ­րերն այն­պես պետք է փոխ­վեն, որ ու­սա­նո­ղը հե­տաք­րք­րու­թյամբ սո­վո­րի մայ­րե­նին: Դպ­րոց­նե­րում այն­քան են ծան­րա­բեռ­նում ե­րե­խա­նե­րին, որ նրանք թե­մա­նե­րը չեն հասց­նում ըն­կա­լել, մար­սել: Դպ­րո­ցա­կան ծրա­գի­րը թեթևաց­նե­լու կա­րիք կա, դրա մի մա­սը պետք է բուհ տե­ղա­փո­խել: Ինքս էլ դա­սա­վան­դում եմ բու­հում ու կա­րող եմ վս­տա­հեց­նել, որ բո­լոր ծրագ­րե­րը պետք է վե­րա­նայ­վեն: Ինչ վե­րա­բե­րում է հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի՝ պար­տա­դիր կամ ոչ պար­տա­դիր լի­նե­լուն, հարց է ա­ռա­ջա­նում՝ բու­հե­րը պատ­րա՞ստ են կա­մա­վոր ինչ-որ բան ընտ­րե­լուն, թե՞ քմա­հա­ճույ­քով են ա­ռաջ­նորդ­վե­լու: Մր­ցու­նակ գի­տու­թյուն ու­նե­նա­լու ա­ռու­մով պետք է նշեմ, որ ֆի­նան­սա­վո­րու­մը, ա­յո, մեծ դե­րա­կա­տա­րում ու­նի, մինչ­դեռ գի­տու­թյան ֆի­նան­սա­վոր­ման ուղ­ղու­թյամբ, կար­ծես, ա­ռանց­քա­յին քայ­լեր չեն կա­տար­վում։
-Իսկ ո՞րն է դրա պատ­ճա­ռը, և ե՞րբ պետք է այդ­պի­սի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն որ­դեգ­րի կա­ռա­վա­րու­թյու­նը։
-Մենք հի­մա չենք կա­րող գի­տու­թյան մա­սին մեծ-մեծ խո­սել: Նա­յեք բու­հե­րի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը. ժա­մավ­ճա­րա­յին կար­գով աշ­խա­տող ա­սիս­տենտ­նե­րը մար­զե­րի բու­հե­րում ամ­սա­կան 9000 դրամ են ստա­նում, դե ա­րի ու այդ մարդ­կանց ա­սա՝ գնա­ցեք գյուտ ա­րեք, դի­սեր­տա­ցիա պաշտ­պա­նեք, դա ռեա՞լ է: Ի­հար­կե ռեալ չէ: Կար­ծում եմ՝ այս հար­ցի պա­տաս­խա­նը ստա­նա­լու հա­մար պետք է շատ հետ գնալ, հաս­նել մինչև չնո­րոգ­ված, քանդ­վող ման­րա­հա­տա­կով, փայ­տի վա­ռա­րան­նե­րով, ծխա­համ և ու­սու­ցիչ­նե­րի պա­կա­սով դպ­րոց­ներ: Հա­մայ­նք­նե­րում մտա­ծող ե­րե­խա­նե­րի հս­կա նե­րուժ ու­նենք, ո­րը խեղդ­վում է այդ ա­մե­նի մեջ: Սյու­նի­քի մար­զի Գո­րայք հա­մայն­քի դպ­րո­ցում, ինչ-որ մի ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, մի ե­րի­տա­սարդ ու­սուց­չու­թյուն էր ա­նում: Այդ ըն­թաց­քում Գո­րայ­քի ե­րե­խա­նե­րը սկ­սել էին հաղ­թել օ­լիմ­պիա­դա­նե­րում, բայց ե­րի­տա­սար­դի՝ գյու­ղը լքե­լուց հե­տո այլևս նման ակ­տի­վու­թուն չն­կատ­վեց: Սա մտա­ծե­լու, լր­ջո­րեն մտա­ծե­լու տե­ղիք է տա­լիս:
-ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ հան­դի­պում պա­հան­ջող ՀՅԴ-ա­կան ե­րի­տա­սարդ­նե­րի նկատ­մամբ ոս­տի­կա­նու­թյու­նը ուժ է կի­րա­ռել ու 24 մար­դու բեր­ման են­թար­կել: Դուք այ­ցե­լել եք նրանց, ա­ջակ­ցու­թյուն հայտ­նել: Ինչ­պե՞ս եք մեկ­նա­բա­նում երևույ­թը:
-Ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ղի բռ­նած երկ­րում ցույցն այդ­պես չեն ցրում: Կար­ծում եմ՝ կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ցու­ցա­րար­նե­րի հետ հան­դիպ­ման պետք է գնա­յին, քա­նի որ ի­րա­վի­ճա­կը գնա­լով պրկ­վում էր: Պետք էր հան­դարտ, խա­ղաղ խո­սել: Ե­թե ես լի­նեի ԿԳ նա­խա­րա­րը, կիջ­նեի, կխո­սեի ցու­ցա­րար­նե­րի հետ, նրանց հետ մի քա­նի հայ­րե­նա­սի­րա­կան երգ կեր­գեի, ու կսկ­սեինք քն­նար­կել ա­ռա­ջարկ­ներն ու հաշ­վի նս­տել դրան­ցից ա­մե­նա­ռա­ցիո­նա­լի հետ:
Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ