ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
01.10.2019 | 00:11

(Նախորդ մասը)

Մուդ­րո­սի հաշ­տու­թյու­նից հե­տո (1918 թ. հոկ­տեմ­բե­րի 30) երիտ­թուր­քա­կան պա­րագ­լուխ­ներ Թա­լե­աթ փաշ­ան, Էն­վեր փաշ­ան, Ջե­մալ փաշ­ան և Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան այլ կազ­մա­կեր­պիչ­ներ գեր­մա­նա­կան սու­զա­նա­վով փա­խան Գեր­մա­նի­ա, և հե­ռա­կա կար­գով մա­հա­պատ­ժի դա­տա­պարտ­վե­ցին Կոս­տանդ­նու­պոլ­սի զին­վո­րա­կան դա­տա­րա­նի կող­մից:
1919 թվա­կա­նին Էն­վեր փաշ­ան հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Գեր­մա­նի­ա­յում Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ, Լ.Դ. Տրոց­կու գոր­ծա­կալ Կարլ Ռա­դե­կի (Սո­բել­սոն) հետ, որը և մոս­կով­յան իշ­խա­նու­թյուն­նե­րին երաշ­խա­վո­րեց հայ ժո­ղովր­դի դահ­ճին` դա­տա­պարտ­ված Կոս­տանդ­նու­պոլ­սի զին­վո­րա­կան դա­տա­րա­նի կող­մից: 1920 թվա­կա­նի սկզ­բին Էն­վեր փաշ­ան, իր հա­մա­խոհ պան­թուր­քիստ­նե­րի հետ, մեկ­նեց Մոսկ­վա, որ­տեղ շուրջ մեկ և կես տա­րի աշ­խա­տեց «Հե­ղա­փո­խու­թյան հետ Իս­լա­մի Մի­աս­նու­թյան Ըն­կե­րու­թյու­նում» (ՀԻ­ՄԸ):
1920 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 1-8-ը, տրոց­կիստ Մ. Պավ­լո­վիչ-­Վելտ­մա­նի առա­ջար­կու­թյամբ, Բաք­վում հրա­վիր­վեց Արևել­քի ժո­ղո­վուրդ­նե­րի առա­ջին հա­մա­գու­մա­րը, որին մաս­նակ­ցեց երե­սուն երկ­րի եր­կու հա­զար պատ­վի­րակ:
Համա­գու­մա­րի աշ­խա­տանք­նե­րը ղե­կա­վա­րում էր Գրի­գո­րի Զի­նովևը (Ռա­դո­միսլս­կի-­Ապ­ֆել­բա­ում), որը Բա­քու ժա­մա­նեց Կ. Ռա­դե­կի և Էն­վեր փաշ­ա­յի հետ` նույն վա­գո­նով: Էն­վեր փաշ­ա­յին կա­յա­րա­նում ոգեշ­ունչ վան­կար­կում­նե­րով դի­մա­վո­րեց ազ­գայ­նա­մոլ-­մու­սա­ֆա­թա­կան­նե­րի բազ­մա­քա­նակ ամ­բո­խը, որը հան­դի­սա­վո­րու­թյամբ, ձեռ­քե­րի վրա, տա­րավ նրան քա­ղա­քի փո­ղոց­նե­րով, որ­պես 1918 թվա­կա­նին «ատե­լի բոլշևիկ­յան կո­մու­նա­յից» Բաք­վի ազա­տա­րա­րի (այդ ին­տեր­վեն­ցի­ա­յի ժա­մա­նակ Էն­վեր փաշ­ա­յի ասկ­յար­նե­րը մոր­թե­ցին ավե­լի քան 10 000 բաք­վե­ցու):
Արևել­քի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­գու­մա­րում, հիմն­վե­լով «Հե­ղա­փո­խու­թյան հետ Իս­լա­մի Մի­աս­նու­թյան Ըն­կե­րու­թյան» (ՀԻ­ՄԸ) դիր­քո­րոշ­ում­նե­րի վրա, «շա­րի­ա­թի հետ բոլշևիկ­յան կու­սակ­ցու­թյան գա­ղա­փար­նե­րի մի­ա­վո­րումն» անց­կաց­նե­լու փորձ կա­տար­վեց: Այդ մի­ա­վո­րու­մը կոչ­վում էր «Շա­րի­ա­թի նա­խա­գիծ» և պա­րու­նա­կում էր շա­րի­ա­թի 15 դրույթ­նե­րի բա­ցատ­րու­թյուն, որոնք, իբր, հա­մա­պա­տաս­խա­նում էին կո­մու­նիս­տա­կան ուս­մուն­քին, որը, իհար­կե, չէր հա­մընկ­նում բոլշևիկ­նե­րի քա­րո­զած աթե­իս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը: Արդ­յուն­քում, պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով բա­րե­հա­ջող մո­ռաց­վեց այդ «մի­աս­նու­թյան» մա­սին, թեև մու­սուլ­մա­նա­կան առան­ձին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում պան­թուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հեն­քի վրա պահ­պան­վե­ցին որոշ մնա­ցու­կա­յին երևույթ­ներ:
Մոս­կով­յան իշ­խա­նու­թյուն­նե­րը որոշ­ե­ցին օգ­տա­գոր­ծել Էն­վեր փաշ­ա­յին Մի­ջին Ասի­ա­յում և Կով­կա­սում «հե­ղա­փո­խա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­ր» տա­րա­ծե­լու նպա­տա­կով, գտ­նե­լով, որ տե­ղի բնակ­չու­թյան շր­ջա­նում Էն­վեր փաշ­ա­յի պան­թուր­քա­կան գա­ղա­փար­նե­րի ժո­ղովր­դա­կա­նու­թյու­նը կօգ­նի Խորհրդային իշ­խա­նու­թյա­նը Թուր­քես­տա­նում բաս­մաչ­նե­րի դեմ պայ­քա­րում, որ­տեղ և նա ու­ղարկ­վեց 1921 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին: Սա­կայն տեղ հաս­նե­լուն պես Էն­վեր փաշ­ան ան­մի­ջա­պես մի­ա­ցավ բաս­մա­չա­կան շարժ­ման պայ­քա­րին` ընդ­դեմ խորհրդային իշ­խա­նու­թյան:
1923 թվա­կա­նի փետր­վա­րին Էն­վեր փաշ­ա­յի ղե­կա­վա­րած բաս­մա­չա­կան զին­ված մի­ա­վո­րում­նե­րը գրա­վե­ցին Դուշ­ան­բեն, այ­նու­հետև կազ­մա­կերպ­վեց ար­շավ դե­պի Բու­խա­րա: Կարճ ժամ­կե­տում նրանք կա­րո­ղա­ցան գործ­նա­կա­նում գրա­վել Արևել­յան Բու­խա­րա­յի ամ­բողջ տա­րած­քը և էմի­րա­թի արևմտ­յան հատ­վա­ծի զգա­լի մա­սը: Սո­վե­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բազ­միցս հաշ­տու­թյուն առա­ջար­կե­ցին Էն­վեր փաշ­ա­յին և Արևել­յան Բու­խա­րա­յում նրա իշ­խա­նու­թյան ճա­նա­չու­մը, սա­կայն նա ան­հան­դուր­ժո­ղա­կան դիրք գրա­վեց և պա­հան­ջեց դուրս բե­րել սո­վե­տա­կան զոր­քե­րը ամ­բողջ Թուր­քես­տա­նից: 1922 թվա­կա­նի մա­յի­սին Կար­միր բա­նակն ան­ցավ հա­կա­հար­ձակ­ման` զոր­քեր ու­ղար­կե­լով Ամու­դար­յա, Փյանջ և Վախշ գե­տե­րով:
1922 թվա­կա­նի օգոս­տո­սի 4-ին, հե­տապնդ­վե­լով Կար­միր Բա­նա­կի կող­մից, Էն­վեր փաշ­ան սպան­վեց մար­տի ըն­թաց­քում: Դի­վի­զի­ո­նի հրա­մա­նա­տա­րի զե­կույ­ցից` 13-րդ կոր­պու­սի շտաբ. «Նա­խազ­գուշ­ա­կան անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կե­լով` դի­վի­զի­ո­նը շարժ­վեց հանձ­նա­րար­ված ուղ­ղու­թյամբ: Ղշ­լա­ղից ոչ հե­ռու, որ­տեղ տե­ղա­կայ­ված էր հա­կա­ռա­կոր­դի շտա­բը, իմ կող­մից առանձ­նաց­վեց մեկ հե­ծե­լա­վաշտ և ու­ղարկ­վեց թի­կունք, որ­պես­զի հա­կա­ռա­կոր­դի նա­հան­ջի դեպ­քում փա­կի նրանց ճա­նա­պար­հը: Առա­վոտ­յան ժա­մը հին­գին դի­վի­զի­ոնն ան­ցավ հար­ձակ­ման, սա­կայն հա­կա­ռա­կոր­դը ցու­ցա­բե­րեց զին­ված դի­մադ­րու­թյուն: Մեր գն­դաց­րա­յին կրա­կի շնոր­հիվ հա­կա­ռա­կոր­դը լքեց դիր­քե­րը և դի­մեց ան­կա­նոն փա­խուս­տի: Բաս­մաչ­նե­րի շտա­բը, Էն­վեր փաշ­ա­յի գլ­խա­վո­րու­թյամբ, նետ­վեց սա­րե­րի կող­մը, սա­կայն հան­դի­պե­լով թի­կունք ու­ղարկ­ված հե­ծե­լա­վաշ­տին, մտավ մար­տի մեջ: Մար­տի արդ­յուն­քում շտա­բը գլ­խո­վին ոչն­չաց­վեց: Ըն­դա­մե­նը երեք հո­գու հա­ջող­վեց փրկ­վել: Մար­տա­դաշ­տում թո­ղե­ցին 28 դի­ակ: Նրանց մեջ ճա­նաչ­վել է նաև Էն­վեր փաշ­ան: Սրի հար­վա­ծը թռց­րել էր նրա գլու­խը և իրա­նի մի մա­սը: Նրա կող­քին գտել են Ղու­րան»:
Էն­վեր փաշ­ա­յի գե­րեզ­մա­նը մինչև քսա­նե­րորդ դա­րի երես­նա­կան թվա­կան­նե­րի կե­սե­րը սր­բա­վայր էր մու­սուլ­ման բնակ­չու­թյան հա­մար, հե­տո սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը քան­դե­ցին գե­րեզ­մա­նա­թում­բը, բայց տե­ղի բնակ­չու­թյու­նը շա­րու­նա­կեց այ­ցե­լել գե­րեզ­մա­նին: ԽՍՀՄ գե­րեզ­մա­նա­փոր Գոր­բա­չո­վի հռ­չա­կած «վե­րա­կա­ռուց­մա­նը» և «պլ­յու­րա­լիզ­մին» հա­մա­պա­տաս­խան, 1996 թվա­կա­նի օգոս­տո­սի 4-ին, տա­ջիկ քա­ղա­քա­կան և պե­տա­կան գոր­ծիչ Իզա­թուլ­լո Խա­յոևը Էն­վեր փաշ­ա­յի աճ­յու­նը հան­դի­սա­վո­րու­թյամբ հանձ­նեց Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Սու­լեյ­ման Դե­մի­րե­լին:
Նմա­ն փաս­տե­րը վկա­յում են պան­թուր­քիզ­մի գա­ղա­փար­նե­րի տա­րած­ման մա­սին ինչ­պես խորհր­դա­յին, այն­պես էլ ժա­մա­նա­կա­կից (XXI դար) պայ­ման­նե­րում, նաև թուր­քա­կան հա­կա­սո­վե­տա­կան և հա­կա­ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան գոր­ծո­նի` նախ­կին խորհր­դա­յին մու­սուլ­մա­նա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: ՈՒշ­ագ­րավ է այն փաս­տը, որ Էն­վեր փաշ­ա­յի աճ­յու­նի հանձ­նու­մը Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հին, այ­նու­հետև` հու­ղար­կա­վո­րու­թյու­նը Ստամ­բու­լում, ար­տա­ցո­լում է ինչ­պես բուն Թուր­քի­ա­յի ղե­կա­վա­րու­թյան, այն­պես էլ հետ­խորհր­դա­յին տա­րած­քի մու­սուլ­մա­նա­կան պե­տա­կան կա­ռույց­նե­րի վեր­նա­խա­վի վե­րա­բեր­մուն­քը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան նկատ­մամբ:
Արևել­քի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­գու­մա­րում (նույն Մ. Պավ­լո­վիչ-­Վելտ­մա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ) ստեղծ­վեց, այս­պես կոչ­ված, «Քա­րոզ­չու­թյան խոր­հուրդ», որը հրա­պա­րա­կեց «Եզ­րա­կա­ցու­թյուն «Հայ­կա­կան հար­ցի» մա­սին», ըստ ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­գետ Թեյ­մուր Աթաևի վկա­յու­թյան, նշե­լով հետևյա­լը. «Տա­րա­ծաշր­ջա­նում բրի­տա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն իրա­կա­նաց­նող­նե­րի շար­քե­րում առա­ջին տե­ղե­րից մե­կը կո­մու­նիստ­նե­րը Հա­յաս­տա­նում մի­ան­շա­նակ և վս­տա­հա­բար հատ­կաց­րել են դաշ­նակ­ցա­կան իշ­խա­նու­թյա­նը»: …Հա­մա­գու­մա­րում «Ան­գո­րա­յի կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցուց­չի»` Իբ­րա­հիմ Տա­լի, հրա­պա­րա­կած հայ­տա­րա­րու­թյան մեջ Հա­յաս­տա­նում իշ­խող դաշ­նակ­ցա­կան­նե­րը որակ­վե­ցին «արևմտ­յան կա­պի­տա­լիզ­մի» արևել­յան աջա­կից­ներ… Նրանք բո­լո­րը, մեկ մար­դու նման, «նետ­վե­ցին դե­պի Ան­տան­տը» (իսկ հա­մա­գու­մա­րի բա­նաձևում հայտն­վում էր «կա­րեկ­ցանք բո­լոր թուրք մար­տիկ­նե­րին», որոնք պայ­քա­րում էին ընդ­դեմ իմ­պե­րի­ա­լիզ­մի): Դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րոշ­ու­մը շոշ­ա­փեց… Մ. Պավ­լո­վիչ-­Վելտ­մա­նը, ընդգ­ծե­լով, որ «Հա­յաս­տա­նը հա­վակ­նու­թյուն­ներ է ներ­կա­յաց­նում Ղա­րա­բա­ղի և Զան­գե­զու­րի նկատ­մամբ»: Հա­մա­գու­մա­րից շատ չան­ցած` ի հայտ եկավ Քա­րոզ­չա­կան խորհր­դի նա­խա­գա­հու­թյան չգո­վազդ­ված «Եզ­րա­կա­ցու­թյու­նը»: Փաս­տա­թուղթն ար­ձա­նագ­րում էր «մեր դեմ» բրի­տա­նա­ցի­նե­րի կազ­մա­կեր­պած զին­ված ու­ժե­րի և դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյան գործ­նա­կան պատ­րաս­տու­թյու­նը, որը «մեր դեմ պա­տե­րազ­մի» նպա­տա­կով «ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում է ստա­նում անգ­լի­ա­ցի­նե­րի­ց»: …Ար­ձա­նագ­րե­լով մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում Լոն­դո­նի հար­վա­ծի նա­խա­պատ­րաս­տու­մը «Անգ­լո-­պարս­կա­կան, Հա­յաս­տա­նի, մի գու­ցե նաև Վրաս­տա­նի մի­աց­յալ զոր­քե­րով Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նի դեմ» («Ադր­բե­ջա­նը բոլշևիկ­յան լծից» ազա­տագ­րե­լու դրոշ­ի ներ­քո և Բա­քուն Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նից խլե­լու նպա­տա­կով), «Եզ­րա­կա­ցու­թյու­նը» անհ­րա­ժեշտ էր հա­մա­րում «ան­հա­պաղ աջակ­ցել Թուր­քի­ա­յում մա­րող ազ­գա­յին շարժ­մա­նը», նա­խազ­գուշ­աց­նե­լով «անգ­լո-շ­ա­հա­կան զոր­քե­րին, Հա­յաս­տա­նին Վրաս­տա­նի մի­ա­վոր­ման մա­սին»: … «Դի­վա­նա­գի­տա­կան տե­սանկ­յու­նից, Արևմտ­յան Եվ­րո­պա­յում հա­սա­րա­կա­կան վր­դով­մուն­քի փո­թո­րի­կը սան­ձե­լու հա­մար» Հա­յաս­տա­նի դեմ թուր­քա­կան զոր­քե­րի հար­ձակ­մա­նը զու­գըն­թաց «մեր մա­մու­լի բո­լոր մի­ջոց­նե­րով և հրա­պա­րա­կա­յին օր­գան­նե­րի օգ­նու­թյամբ մենք մեծ աղ­մուկ կբարձ­րաց­նենք Եվ­րո­պա­յում` հայ-­թուր­քա­կան նոր կո­տո­րա­ծի մա­սին և այն մե­կընդ­միշտ կան­խե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան վե­րա­բեր­յալ»: Այդ կետն իրա­գոր­ծե­լու նպա­տա­կով «մեր զոր­քե­րը Հա­յաս­տան կմտ­նեն նրա զո­րալք­ված արևել­յան սահ­մա­նից», և, տա­պալ­ված իշ­խա­նու­թյան փո­խա­րեն «կհաս­տատ­վի Սո­վե­տա­կան իշ­խա­նու­թյուն»: Այ­նու­հետև «մենք կվռն­դենք թուր­քա­կան զոր­քե­րը Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից (ին­չին թուր­քե­րը անա­ռար­կե­լի­ո­րեն կեն­թարկ­վեն) և «հե­տա­գա­յում հայ-­թուր­քա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան­խե­լու նպա­տա­կով մեր զոր­քե­րը կտե­ղա­կա­յենք հայ-­թուր­քա­կան սահ­մա­նին»:
Այս­պի­սով, արևմտա­եվ­րո­պա­կան պրո­լե­տա­րի­ա­տի աչ­քին «մենք կերևանք» «կո­տո­րա­ծը կան­խե­լու և հայ ժո­ղովր­դի մնա­ցորդ­նե­րը վերջ­նա­կան ոչն­չա­ցու­մից փր­կե­լու» նպա­տա­կով «դե­պի Հա­յաս­տան շարժ­վող խա­ղա­ղա­րար­նե­րի չա­փա­զանց վե­հանձն դե­րում»: Եզ­րա­կա­ցու­թյու­նը ամ­փոփ­վում էր պա­տե­րազ­մի ան­խու­սա­փե­լու­թյան ար­ձա­նագ­րու­մով, քա­նի որ հա­պա­ղե­լու դեպ­քում «եր­կու շա­բաթ անց» Հա­յաս­տա­նը կի­րա­կա­նաց­ներ «հար­ձա­կում Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նի դեմ», որը «մեզ հա­մար կն­շա­նա­կի Բաք­վի կո­րուստ»: Փաս­տա­թուղ­թը եզ­րա­կա­ցու­թյան ու­ղարկ­վեց Կո­մին­տեր­նի Գործ­կո­մի նա­խա­գա­հու­թյուն և ՌԿԿ Կենտ­կոմ, պատ­ճե­նը` ՌՍՖՍՌ ԱԳԺԿ:
Այդ ըն­թաց­քում, Թուր­քի­ա­յում սո­ցի­ա­լիզ­մի, կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան գլ­խա­վոր շի­նա­րա­րի հետ ան­գո­րա­կան «հե­ղա­փո­խա­կան­-ան­կա­խու­թյան մար­տիկ­նե­րը» վար­վե­ցին մի­ան­գա­մայն պարզ եղա­նա­կով: 1921 թվա­կա­նի հուն­վա­րի 29-ի գիշ­ե­րը Թուր­քի­ա­յի կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան հիմ­նա­դիր­նե­րից մե­կին` Մուս­տա­ֆա Սուբ­խի­ին և նրա 14 ըն­կեր­նե­րին նա­վա­պետն ու նա­վի անձ­նա­կազ­մը, որի օգ­նու­թյամբ նրանք փոր­ձում էին փախ­չել հե­տապն­դու­մից, մոր­թե­ցին Սև ծո­վի ջրա­տա­րած­քում, ին­չը ստա­ցավ «Տասն­հին­գի սպանդ» ան­վա­նու­մը: Քե­մալ փաշ­ա­յի նշա­նա­կած «կո­մու­նիստ­նե­րի նոր ղե­կա­վա­րու­թյան» գլ­խա­վոր խն­դի­րը դար­ձավ ար­դեն փո­ղե­րի կոր­զու­մը Կո­մին­տեր­նից: Երբ դա չհա­ջող­վեց, «ազատ, ան­կախ և ինք­նիշ­խան Թուր­ք­իա­յում» ար­գել­վե­ցին կու­սակ­ցու­թյու­նը և կո­մու­նիս­տա­կան քա­րոզ­չու­թյու­նը:
Ահա այս­պես, անա­տո­լի­ա­կան «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» դեմ­քով «ծա­գող կար­միր հե­ղա­փո­խու­թյու­նը», «լի­ար­ժեք ան­կեղ­ծու­թյամբ» ըն­դու­նեցին իրենց պարզ­ված «Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նի բա­րե­կա­մա­կան ձեռ­քը»:
Ինչ­պես վկա­յում են հե­տա­գա իրա­դար­ձու­թյուն­նե­րը, վե­րոնշ­յալ ատ­յան­նե­րը դրա­կա­նո­րեն ար­ձա­գան­քե­ցին «Քա­րոզ­չու­թյան խորհր­դի­» բո­լոր առա­ջար­կու­թյուն­նե­րին: Ան­պատ­կառ սու­տը խա­ղարկ­վեց Մ. Պավ­լո­վիչ-­Վելտ­մա­նի եռան­դուն աջակ­ցու­թյամբ. «Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րում է Ղա­րա­բա­ղի և Զան­գե­զու­րի նկատ­մամբ հա­վակ­նու­թյուն­նե­րի մա­սին»: Նման դիր­քո­րոշ­ու­մը, որը «Արևել­քի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մա­գու­մար» հրա­վի­րե­լու գա­ղա­փա­րի շր­ջա­նակ­նե­րից դուրս էր, իբրև թե «Հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյու­նը» դե­պի Արևելք ուղ­ղոր­դե­լու նպա­տակ էր հե­տապն­դում, վկա­յում է տրոց­կիստ­-է­սե­ռա­կան սի­ո­նիս­տա­կան դաշ­ին­քի խար­դա­վան­քի մա­սին, որը կո­մու­նիզ­մի գա­ղա­փար­նե­րի քա­րոզ­չու­թյան քո­ղի տակ իրա­կա­նաց­նում էր անգ­լա­մետ հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն:
Պավ­լո­վի­չը կեղծ տե­ղե­կատ­վու­թյուն է տա­րա­ծում քե­մա­լա­կան Թուր­քի­ա­յի մա­սին. «Հա­մակ­րան­քը բոլշևիկ­նե­րի նկատ­մամբ այն­չափ հա­մընդ­հա­նուր է դառ­նում, որ նույ­նիսկ ունևոր խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են ան­թա­քույց ար­տա­հայ­տում իրենց հի­աց­մուն­քը ռուս բոլշևիկ­նե­րի նկատ­մամբ: Ինչ­պես հա­վաս­տում են Ան­տան­տի գոր­ծա­կալ­ներն իրենց զե­կույց­նե­րում, և ինչ­պես եվ­րո­պա­կան թղ­թա­կից­ներն են գրում իրենց թեր­թե­րում, բո­լոր թուր­քե­րը, սկ­սած չքա­վոր­նե­րից և վեր­ջաց­րած հա­րուստ մարդ­կան­ցով, սկ­սած անգ­րա­գետ ռա­միկ­նե­րից և վեր­ջաց­րած պրո­ֆե­սոր­նե­րով, մի­այն մեկ բան են երա­զում` բոլշևիկ­նե­րի գա­լուս­տը»: Թուրք բնակ­չու­թյան զար­մա­նա­լի մի­աս­նա­կա­նու­թյու­նը, որը «սկ­սած չքա­վոր­նե­րից և վեր­ջաց­րած հա­րուստ մարդ­կան­ցով, սկ­սած անգ­րա­գետ ռա­միկ­նե­րից և վեր­ջաց­րած պրո­ֆե­սոր­նե­րով, մի­այն մեկ բան են երա­զում` բոլշևիկ­նե­րի գա­լուս­տը» ար­տա­ցոլ­ված է այդ գնա­հա­տա­կա­նի մեջ: Եվ այս ամե­նը` անգ­րա­գետ, հե­տամ­նաց, ֆե­ո­դա­լա­կան Թուր­քի­ա­յի մա­սին:
Այդ հան­գա­ման­քը խա­ղարկ­վեց մի­ջազ­գա­յին սի­ո­նիզմ-տ­րոց­կիզ­մի և էսեռ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից իմ­պե­րի­ա­լիս­տա­կան անգ­լա­մետ քա­րոզ­չա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ընդ­դեմ հայ ժո­ղովր­դի: Մինչ այ­սօր (XXI դար) դաշ­նակ­ցա­կան կա­ռա­վա­րու­թյան պի­տա­կա­վոր­ված գնա­հա­տա­կա­նը, որ­պես «արևմտ­յան կա­պի­տա­լիզ­մի արևել­յան գոր­ծակ­ցի», ան­փո­փոխ պահ­պան­վում է հա­մայն հա­յու­թյա­նը հաս­ցե­ագր­ված: Անգ­լի­ա­կան դի­վա­նա­գի­տու­թյան հա­յատ­յաց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բխում էր հայ և ռուս ժո­ղո­վուրդ­նե­րի հոգևոր մեր­ձու­թյու­նից և հայ ժո­ղովր­դի կող­մից Ռու­սաս­տա­նի մշ­տա­կան աջակ­ցու­թյու­նից: Հա­նուն ար­դա­րու­թյան հար­կա­վոր է նշել, որ այդ պի­տա­կա­վոր­ման տա­րած­ման գոր­ծում իրենց ծան­րակ­շիռ ներդ­րումն ու­նե­ցան նաև դաշ­նակ­ցա­կան ղե­կա­վար­նե­րը` հա­կա­սո­վե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հաս­նե­լով մինչև հայ ժո­ղովր­դի շա­հե­րի ոտ­նա­հա­րում: Այս­պես, ջա­նա­լով խո­չըն­դո­տել կո­մու­նիստ­նե­րի հաս­տատ­մա­նը Հա­յաս­տա­նում, 1920 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 29-ին, հե­ռաց­ված լի­նե­լով իշ­խա­նու­թյու­նից, դաշ­նակ­ցա­կան­նե­րը, նույն թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 2-ին քե­մա­լա­կան Թուր­քի­ա­յի հետ ստո­րագ­րե­ցին ամո­թա­լի մե­ռե­լա­ծին «Ալեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գի­րը»` մի­ա­ժա­մա­նակ չեղ­յալ հա­մա­րե­լով «Սևրի պայ­մա­նա­գի­րը»:
Հե­տա­գա­յում Պավ­լո­վիչ-­Վելտ­մա­նը շա­րու­նա­կեց զր­պար­տանք­նե­րի տա­րա­ծու­մը, որոն­ցում հա­յե­րին ներ­կա­յաց­նում էր որ­պես իմ­պե­րի­ա­լիս­տա­կան գոր­ծա­կալ­ներ, որոնք «ձեռք են բարձ­րաց­րել թուրք ժո­ղովր­դի ազ­գա­յին­-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի վրա»: Այդ կերպ հայ ժո­ղովր­դի դա­հի­ճը ներ­կա­յաց­վում էր «իմ­պե­րի­ա­լիստ»-հա­յե­րի զո­հի, իսկ ահա­վոր ցե­ղաս­պա­նու­թյան են­թարկ­ված հա­յե­րը` զավ­թի­չի կեր­պա­րով:
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ