Աստվածաշունչ մատյանից
27.09.2019 | 00:04
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես էլ պիտի կատարվի. ասորեստանցիներին իմ երկրի մեջ և իմ լեռների վրա պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան, և նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից»։ Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տերը համայն աշխարհի մասին, և այս ձեռքն է, որ բարձրացել է հանուր ազգերի վրա։ Արդարև, այն, ինչ սուրբ Աստված խորհեց, ո՞վ կարող է խափանել, և ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։
Եսայու մարգարեությունը 14. 24-27
Մեկնաբանություններ