Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՆԱՍԱ-ն Լուսինը «նվաճելու» համար 12 տիեզերանավ է պատվիրել

ՆԱՍԱ-ն Լուսինը «նվաճելու» համար 12 տիեզերանավ է պատվիրել
24.09.2019 | 22:42

Lockheed Martin ընկերությունը մինչև 2030-ը Orion տեսակի մինչև 12 տիեզերանավ կկառուցի: Պատվիրատուն ՆԱՍԱ-ն է, տիեզերանավերը պետք է Լուսին թռչեն: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին:

Ըստ նախնական հաշվարկների՝ առաջին երեք տիեզերանավի շինարարության արժեքը 2.7 մլրդ դոլար կկազմի:

«Եվս երեք տիեզերանավ, որոնք ՆԱՍԱ-ն մտադիր է պատվիրել մինչև 2022-ը, կարժենա 1.9 մլրդ դոլար»,- գրում է աղբյուրն ու հիշեցնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՍԱ-ին պարտադրել է մինչև 2024 թվական Լուսին ամերիկացի ուղարկել:

«Դա արեք ցանկացած գնով, ինչից հետո Մարսը «նվաճելու» համար 1.6 մլրդ դոլար կհհատկացնեմ» - ասել էր Թրամփը:


Նշենք, որ Orion-ով առաջին թռիչքը նախատեսվում է 2022-ին իրականացնել, իսկ դեպի Լուսին նրանք 2024-ին կթռչեն:

Դիտվել է՝ 5523

Մեկնաբանություններ