38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատգամավորները ոչ միայն միմյանց, այլև Փաշինյանին ու նրա կառավարությանը չեն հարգում

Պատգամավորները ոչ միայն միմյանց, այլև Փաշինյանին ու նրա կառավարությանը չեն հարգում
21.06.2019 | 00:55

Տարիներ անց, երբ ինձ հարցնեն՝ ի՞նչն էր պատճառը, որ «տապալվեց» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լակոնիկ կպատասխանեմ՝ Facebook-ը: Մեկ անգամ չէ, որ գրել եմ նոր իշխանությունների՝ սոցիալական ցանցերից կախված լինելու մասին: Այսօրվա պես հիշում եմ, որ կայքերից մեկը լուսանկարել էր այն ժամանակ նախագահի կողմից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի՝ թղթի վրա արված գծանշումներն ու հրապարակել, ինչը համացանցում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, թե վարչապետը երկրի թիվ մեկ դահլիճում այլ բանով է զբաղված: Քննադատության էին արժանանում նաև առցանց խաղ խաղացող, այսպես ասած «շարիկ գլորող» պատգամավորները:


Այս գումարման խորհրդարանում պատգամավորները ոչ թե խաղ են խաղում, այլ «Facebook անում», ու նրանց նույնպես բնավ չի կաշկանդում այն հանգամանքը, որ այդ ամենը կարող են նկատել, տեսանկարահանել ու հանրայնացնել վերևում գտնվող լրագրողները: Չնայած այդ դեպքում էլ, երևի, կարդարանան, թե «մութ ուժերին պատկանող լրատվամիջոցները փորձում են սևացնել մեզ»: Առավել քան տարօրինակ է, երբ երևույթը դրսևորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ: Կառավարություն-Ազգային ժողով օրերս տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասին չէր հուզում՝ ինչ հարցի է պատասխանում վարչապետը: Գլուխները կախած հեռախոսների մեջ՝ երևի մտքում հաշվում էին, թե երբ է գալու վերջին պատգամավորի հարց տալու ժամը, որ հոգիներն ազատվի ու «գնան իրենց գործերով»: Իսկ հասարակությունը բոլորովին այլ որակի խորհրդարան էր ակնկալում, որտեղ բոլորը լծված էին լինելու երկիրը շենացնելու գործին, գլուխները կախ աշխատելու էին օրենսդրական փաթեթների վրա, փորձելու էին պատասխանել քաղաքացիների բոլոր դիմումներին... Բանախոսների խոսքն արհամարհելու և Facebook-ով տարվելու արատավոր պրակտիկան շարունակվում է նաև այսօր ու գնալով «կատարելագործվելու» է։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ