Google-ի Android օպերացիոն համակարգն անհասնաելի է դարձել Huawei անդրոիդների համար, որ Չինաստանի տեխնոլոգիական առաջատարն են համարվում: Այս մասին տեղեկացնում է «The Guardian» պարբերականը:
«Huawei նոր սմարթֆոնները կզրկվեն Gmail, Google Maps և Google Play store հավելվածներից: Սմարթֆոնի օտատերերը թեև այժմ կարողանում են օգտվել Google Play և մյուս հավելվածներից, սակայն հետագայում չեն կարողանա թարմացնել Android օպերացիոն համակարգն ու վերջին տարբերակները ներբեռնել»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ Google-ի համապատասխան քայլն անմիջականորեն կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական ընկերությունը «սև ցուցակում» ներառելու որոշմամբ: Ավելի վաղ Huawei-ին Թրամփը մեղադրել էր լրտեսելու մեջ: