Օրեր առաջ Ճապոնիայի Տայկա քաղաքի մոտ գտնվող կայանից երրորդ փորձարկումից հետո տիեզերք է արձակվել մասնավոր առաջին հրթիռը, որը նախագծել ու շահագործել են Interstellar Technologies ընկերության մասնագետները: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Հիշեցնենք, որ մասնավոր հրթիռի թռիչքի նախորդ երկու փորձերն անհաջող էին ավարտվել:
«Ինչպեսև նախատեսվում էր՝ հրթիռը բաց տիեզերք է բարձրացել 100 կմ բարձրությամբ, բոլոր համակարգերը նորմալ աշխատել են: «Առաքելությունն իրականացնելուց հետո» այն օվկիանոս է ընկել,- գրում է աղբյուրն ու մանարամասնում,- Հրթիռի երկարությունը 10 մետր է եղել, տրամագիծը՝ 50 սմ, քաշը՝ գրեթե 1 տոննա»:
Թե ինչ նպատակով է այն տիեզերք ուղարկվել, առայժմ չի հստակեցվում: