ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Տարածքը հսկողության տակ է

Տարածքը հսկողության տակ է
30.04.2019 | 03:03

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին լուրը ողողել էր սոցցանցերը։ Պարզվեց՝ այդ տարածքը դուրս է արգելոցի պահպանման գոտուց և ունի սեփականատեր՝ ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետի։ Բիզնես-օբյեկտ կառուցելու վերջինիս նկրտումները ժամանակավորապես կասեցվել են։ Հանրային դժգոհությանն ու սոցցանցերում բարձրացած աղմուկին հաջորդեց լրագրողների, այնուհետև մշակույթի նախարարի տեղակալի այցը դեպքի վայր։ Իրականացված վանդալիզմը բացել էր հնագիտական շերտ։ Մշակույթի նախարարությունը կասեցրեց շինարարական աշխատանքները։ Լուրեր տարածվեցին, որ շինարարությունը վերսկսվել է, սակայն մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հերքեց այդ լուրը, նշելով, որ տարածքը հսկողության տակ է։ Ի դեպ, պահպանման գոտին ձևախեղվել է 2013 թվականին։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ