Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին
11.01.2019 | 23:39

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները փակել են Երևան-Էջմիածին մայրուղին։ Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ «Ոչ մի գումարի դեպքում ոչ իրեն, ոչ Քոչարյանին չի կարելի ազատ արձակել»,- հայտարարեց ցուցարարը։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի՝ արցախյան հերոսամարտին մասնակցությանը, ցուցարարներն ասացին, թե Գրիգորյանին հերոս ասելով վարկաբեկում են իրական հերոսներին։ Ցույցի հետևանքով նաև հարկից փողոցներում խցանում է։
Գրիգորյանը գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի իր առանձնատանը: Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։

Դիտվել է՝ 2369

Մեկնաբանություններ