Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ռուսաստանը առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում

Ռուսաստանը առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում
15.12.2018 | 02:43

Ինչ է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին երեկ երեկոյան Բաքվում հանդիպման ժամանակ՝ ոչ ռուսական, ոչ էլ ադրբեջանական աղբյուրները չեն հայտնում: Լավրովը նախ ջերմ բարևներ է փոխանցել Ալիևին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից և հավելել, որ Մոսկվան ցանկանում է շարունակել նպաստել Երևանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը: Լավրովը Բաքվում է` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳնախարարների նիստին: Նախատեսված են նաև նրա բանակցությունները Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:


Մինչ Լավրովը Բաքվում Ալիևի և Մամեդյարովի հետ բանակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով, Ռուսաստանը հայտարարում է Ադրբեջանի հետ համագործակցության նոր ուղղության մասին: Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ միջուկային ոլորտում համագործակցության խորացմամբ և արդեն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին և սպասում է Բաքվի արձագանքին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համագործակցության երկու սցենար կա՝ առաջին սցենարը արագ տեմպերով համագործակցությունն է, որը ենթադրում է ատոմակայանի արագ կառուցում, երկրորդ սցենարը ենթադրում է աստիճանաբար խորացնել համագործակցությունը միջուկային ասպարեզում և ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսել 5-6 տարի հետո: Ըստ ՏԱՍՍ-ի` սա նոր առաջարկ չէ՝ Բաքուն և Մոսկվան այս հարցի շուրջ արդեն բանակցություններ վարում են, ռուսական կողմը ակնկալում է, որ Ադրբեջանում ատոմակայանի կառուցման համար Բաքուն Մոսկվայից վարկ չի ուզի:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ