Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԱՄՆ ընտրություններ․ Դեմոկրատները կվերահսկեն Ներկայացուցիչների պալատը, հանրապետականները՝ Սենատը

ԱՄՆ ընտրություններ․ Դեմոկրատները կվերահսկեն Ներկայացուցիչների պալատը, հանրապետականները՝ Սենատը
07.11.2018 | 12:15

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը:


Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի համար անցկացված ընտրություններում դեմոկրատները մինչ այժմ Պալատը վերահսկող հանրապետականներից վերցրել են պահանջվող 23-ից ավելի տեղ և ունեն անհրաժեշտ 218-ից ավելի մանդատ:
Հանրապետականները հաջողության են հասել Սենատի մոտ մեկ երրորդի՝ 33 տեղերի համար անցկացված ընտրություններում և պահպանել են իրենց մեծամասնությունը Կոնգրեսի վերին պալատում:


Երեկ երեկոյան Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վիթխարի հաջողություն» է որակել ընտրությունների արդյունքները:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ