Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ինչու՞ ԱՄՆ-ում ռուսերեն չգիտեն

Ինչու՞ ԱՄՆ-ում ռուսերեն չգիտեն
06.11.2018 | 20:23

Սպիտակ տան White House առցանց խանութը նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին 3 վրիպակով հուշադրամ է հատել և պաշտոնական կայքում վաճառքի հանել։ Մի կողմում դրոշների ֆոնին պատկերված են պետությունների ղեկավարները, մյուսում՝ Հելսինկիի մայր տաճարը, որի հարեւանությամբ անցկացվել են բանակցությունները: Ռուսերենով գրությունները սխալներով են («ддипломатическая история», «новое эра» и «Хельписнкий саммит»):

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ