Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

Danske Bank-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով
19.09.2018 | 22:51

Դանիայում գործող Danske Bank-ի ղեկավար Թոմաս Բորգենը հրաժարական է ներկայացրել դրամատան` Էստոնիայում գործող մասնաճյուղի սկանդալից հետո: «Հստակ է, որ Էստոնիայում փողերի հնարավոր լվացման հարցում Danske Bank-ը չի կարողացել հավատարիմ մնալ իր պարտավորություններին», - նշել է Բորգենը:


Կոպենհագենում հրապարակվելու են Danske Bank-ի ներքին հետաքննության արդյունքները: Դանիայի խոշորագույն բանկի շուրջ սկանդալը ծագեց մամուլում հայտնված տեղեկություններից հետո, որ 2007- 2015-ին Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով մի շարք հետխորհրդային պետությունների պետական պաշտոնյաներ և օլիգարխներ 150 միլիարդ դոլարի լվացում են իրականացրել: Խոսքը Ադրբեջանից, Ռուսաստանից և Մոլդովայից դուրս բերված գումարների մասին էր:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ