ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Երևանի Սարի թաղում 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն հիմքով դադարեցվել է նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները: